Շվեդիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը;

Կարեն Նազարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ` մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ուղղված երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում։

Նախարարի տեղակալը կարևորեց Շվեդիայի՝ որպես Արևելյան գործընկերության համահիմնադրի մասնակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնեց Հայաստանում տարբեր ոլորտներին առնչվող կայուն զարգացմանը միտված գործընթացները սատարելու համար։

Դեսպանի խնդրանքով Կարեն Նազարյանն անդրադարձ կատարեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Տիդեստրյոմը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված փոխգործակցությունը և վստահեցրեց, որ հետևողական ջանքեր կգործադրի երկու երկրների փոխհարաբերությունների սերտացման ուղղությամբ:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նոր թափ ստացած բարեփոխումների գործընթացին և քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։