Հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի Գագիկ Ծառուկյանը. «Իրատես»

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

«Իրատես» թերթը գրում է.

«Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև սկիզբ առած փոխհրաձգությունը դեռ շատ ջուր կվերցնի: ԲՀԿ-ում բավականին կոշտ են տրամադրված, իշխանության թևը ևս չի զիջում: ԲՀԿ-ին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, իսկ վերջիններս էլ հատիկ առ հատիկ ներկայացնում են, թե նախկին իշխանության ինչ կադրեր են հեղափոխականների ցուցակում հայտնվել:

Առաջիկայում սրացումների պակաս չի զգացվելու, քանի որ ԲՀԿ-ամերձ աղբյուրները վստահեցնում են, որ գնալու են մինչև վերջ, աշխատելու են ամեն գնով ստանալ շատ երևանցիների ձայներ:

Իսկ «Իմ քայլի» քարոզարշավն ամբողջովին իր ուսերին տանող Նիկոլ Փաշինյանը հանրությանը ուղերձ է հղել դեռ վաղուց, որ իրենք «սպիտակներն» են, իսկ մյուսները՝ «սևերը»: Հայկ Մարությանը որպես քաղաքապետի առանձին թեկնածու չի էլ դիտարկում:

Բոլորը Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի միջև են տեսնում ընտրությունը, իսկ վարչապետը փորձում է առայժմ «նուրբ» ձևով ԲՀԿ-ին հասկացնել, որ մտադիր չէ մի քայլ անգամ զիջելու: Կառավարությունից ոմանք պնդում են, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանը «կատաղի», և նրա թիրախում հայտնվի հենց Գագիկ Ծառուկյանը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: