ԵԱՀԿ-ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաև մոնիտորինգ կատարել. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մինչ հասարակության մեծ մասի ուշադրությունը սեւեռված է Երեւանի ավագանու ընտրությունների, ընտրություններին մասնակից ուժերի հեռակա բանավեճերի ու լեզվակռիվների վրա, վերջին օրերին գնալով լարվում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ոչ միայն ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում, այլեւ հայ–ադրբեջանական սահմանին:

Եվ հիմա «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԱՀԿ–ն արդեն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել, նաեւ մոնիտորինգ կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի՝ իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ ՀՀ–ն արդեն տեղեկացրել է միջազգային կառույցներին:

«Ադրբեջանական կողմի իրավիճակի սրմանն ուղղված գործողությունների վերաբերյալ մեր կողմից տեղեկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցներ, որոնք պարբերաբար մտահոգություններ են հայտնում նման լարումների հետ կապված, նաեւ կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից` շեշտելով ամեն անգամ, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Մենք ակնկալում ենք, որ այդ կառույցները համապատասխան քայլեր կձեռնարկեն սանձելու Ադրբեջանին, հետ պահելու հետագա նման գործողություններից»,-ասել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: