Ով ում բարեկամն է. «Ելքը» և «Ծառուկյանը» փոխհրաձգությունը շարունակում են ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
05.07.2026 | 10:31
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է․ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը
05.07.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր հաստատեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում կա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ հարազատական կապ ունեցող ավագանու թեկնածու։

«Հավանաբար Վիկտոր Մնացականյանի մասին է խոսքը, որը Միքայել Մինասյանի սանիկն է։ Ուզում եմ հատուկ նշել, որ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհներ փակելուն և կան նույնիսկ տեսանյութեր»,- հավատացնում է Լենա Նազարյանը։

Փոխարենը երեկ ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքում Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ևս երկու հոգու անուն, որոնք, ըստ տիկին Զոհրաբյանի, դարձյալ կապվում են նախկին իշխանության կարևոր դեմքերի հետ։

«Կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ։ Ընդամենը անուն-ազգանունի համընկնում է։ Դա մեկ։ Տիկին Զոհրաբյանը նաև նշեց մեկ անձի մասին, ով, իբր, Զորի Բալայանի բարեկամն է։ Մենք պատկերացում չունենք ում մասին է խոսքը»,- ասում է տիկին Նազարյանը։

Լենա Նազարյանը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի ուզածը։ Պատգամավորը հիշեցնում է, որ տիկին Զոհրաբյանը 2008-ի մարտի 1-ին քվեարկել է Երևանում հատուկ դրություն մտցնելու օգտին, միաժամանակ «Ծառուկյան» դաշինքն ինը հոգով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն․ «Ինչպես նաև այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիայի մեջ է մտել Հանրապետական կուսակցության հետ»։

Լենա Նազարյանը Նաիրա Զոհրաբյանին և «Բարգավաճ Հայաստանին» մեղադրում է «Իմ քայլը» դաշինքի դեմ «սև փիար» անելու մեջ։ «Ելք» խմբակցության ղեկավարը տեղեկություններ ունի նաև, որ քաղաքացիներին բաժանվում է ընտրակաշառք, ինքը չի ասի, թե որ քաղաքական ուժերն են դա անում:

Մենք խոստացել ենք արդար և ազատ ընտրություններ, և եթե կլինեն մարդիկ, քաղաքական գործիչներ, կամ ընտրակաշառքի բաժանման կազմակերպիչներ, ապա նրանք, ըստ էության, վտանգում են ընտրությունների օրինականությունը, և պետք է համապատասխան վերաբերմունքի արժանանան, նաև, այո՛, քշվեն Հայաստանից։

-Ընտրակաշառքի բաժանման համա՞ր պիտի քշվեն Հայաստանից։

-Փոխաբերական իմաստով պետք է քշվեն Հայաստանից, չգիտեմ, չմասնակցեն ընտրություններին։

-Քշվելու մասին օրենք չկա։

-Պարզ է, օրենք չկա, ես կրկնեցի վարչապետի ասածը։

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը վարչապետի այդ արտահայտությունը կմեկնաբանի իր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բառերով՝ լուրջ քաղաքական գործիչը ակնարկներին չի պատասխանի:

«Եթե լինի հասցեական մեսիջ, կարծում եմ որևէ մեկը չի կասկածում, որ հասցեական մեսիջին կլինի շատ կոնկրետ պատասխան»,- ասում է  Իվետա Տոնոյանը։

Նա Նաիրա Զոհրաբյանի երեկվա ելույթի կոշտությունը բացատրում է վերջինիս դեմ սոցիալական ցանցերում ծավալված հակաքարոզչությամբ։

«Այս ամեն ինչը եղել է արձագանք օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում, ինստագրամում տեղի ունեցող կոնկրետ տեղեկատվական ռեկետի, տեռորի, որի հանգուցալուծումը եղել է երեկ միտինգի ժամանակ հնչած այդ ելույթը։ Օրեր շարունակ մարդկանց անձնական մեսիջների միջոցով և Ինստագրամում և Ֆեյսբուքում ուղարկվել են կոչեր չընտրել Նաիրա Զոհրաբյանին»,- տեղեկացնում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամը։

Ըստ Իվետա Տոնոյանի, այն ինչ այս օրերին տեղի է ունենում, տրամաբանությունից դուրս է, նույնիսկ պետական ապարատն է դուրս եկել Նաիրա Զոհրաբյանի դեմ։

«Այո, բազմաթիվ նախարարությունների աշխատակիցներ իրենց անձնական էջերում համատարած ատելություն, ագրեսիա են քարոզում Նաիրա Զոհրաբյանի դեմ»,- շարունակում է պատգամավորը։

Վերջին օրերի փոխադարձ ագրեսիվ հռետորաբանությունից հետո «Ծառուկյան» դաշինքն ինչպե՞ս է պատկերացնում իշխանության հետ համագործակցությունը։

«Մենք կառավարությունում նորմալ գործակցում ենք»,- նկատում է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Ի դեպ, Բարգավաճ Հայաստանը հաստատում է, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում իսկապես կան նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։

«Վիկտոր Մնացականյան, չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում և հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը, Իզաբելա Աբգարյան, նախկինում նախագահականի ՊՈԱԿ-ում է աշխատել՝ լրատվական բաժնում, գիտեք, նաև բլոգեր որպես, և ամենատարաբնույթ նրա հրապարակային գործունեության հետ կապված, Հակոբ Բալայան՝ Զորի Բալայանի, Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի զարմիկը։ Ամբողջական ցանկը և չակերտները չենք բացում»,- զգուշացնում է պարոն Էնֆիաջյանը։

Մհեր Արշակյան