Նովոսիբիրսկում 10 զինծառայողներ փախել են զորամասից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նովոսիբիրսկի շրջանի Կոչենևո գյուղում տասը զինծառայողներ ինքնակամ լքել են իրենց զորամասը, հայտնել է Կոչենևսկի շրջանի ղեկավար Եվգենի Անտիպովը։ Նա նշել է, որ նրանցից չորսն արդեն ձերբակալվել է, գրում է Meduza-ն։

«30 րոպեի ընթացքում նրանք տաքսիով դուրս են եկել Կոչենևո բնակավայրի տարածքից։ Շրջանի տարածքում հանցագործություններ չեն կատարվել։ Չորսը ձերբակալվել է Կոչենևսկի շրջանից դուրս»,- նշել է Անտիպովը։

NGS.ru-ի տեղեկություններով՝ զորամասից փախածների մեծ մասը Կրասնոդարի երկրամասի բնակիչներ են։ Նրանց մի մասը նախկինում «արդեն լքել է Ռուսաստանի տարածքում զորամասերը»։ Լրատվամիջոցի  աղբյուրը պնդում է, որ զինծառայողներից վեցը գնացել են Կեմերովոյի շրջան։

Կոչենևոյի բնակիչների հետ զրույցում տեղի ոստիկանության աշխատակիցն ասել է, որ զինծառայողները զինված չեն եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի