3,5կգ թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի իրացման հանցավոր շղթայի հինգ անդամ է կալանավորվել

Լուրեր

23.12.2024 | 21:37
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հորդորում է ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես
23.12.2024 | 21:24
Բայրամովը Վուչիչի հետ տարածաշրջանում խաղաղության ջանքերն է քննարկել
23.12.2024 | 21:10
«Դալալ» դարձած Հայաստան. ինչպես կոնյակ արտահանող երկիրը սկսեց ավտոմեքենա մատակարարել ռուսական շուկա
23.12.2024 | 21:00
Վարչապետը Ալիևի անհիմն մեղադրանքին արագ արձագանքեց․ Ալիևը ՌԴ-ից զենք գնելուն է պատրաստվում․ Առնոլդ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2024 | 20:49
ՏԿԵ նախարարը ՀԱԷԿ-ում քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր
23.12.2024 | 20:38
Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիան չպետք է պատերազմ մղի Սիրիայի քրդական խմբավորումների դեմ
23.12.2024 | 20:24
Անիի և Գուգարքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր
23.12.2024 | 20:11
Դուրովը հայտարարել է, որ դրամայնացման ներդրումից հետո Telegram-ն առաջին անգամ շահութաբեր է դարձել
23.12.2024 | 20:00
Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, երբ 97-ին ասում էր՝ ժամանակն ի վնաս մեզ է աշխատելու․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2024 | 19:51
ՆԳ նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
23.12.2024 | 19:40
Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը Բաքվում է
23.12.2024 | 19:28
Մխիթար Հայրապետյա՞նն է ուղղորդել. Հակոբ Ասլանյանը խուսափեց պատասխանել հարցերի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2024 | 19:15
Նոր տարվա ծախս․ որքա՞ն կարժենան ամանորյա տոները․ ՀԱՐՑՈՒՄ
23.12.2024 | 19:02
Ծառայողական քննությունները ընկերական դատեր են. դրանք գործը ծածկադմփոց անելու համար են. Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.12.2024 | 18:52
Ուկրաինան ԱՄՀ-ից 1,1 մլրդ դոլար է ստացել
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողներն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն են բացահայտել, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է  պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։

Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն:

Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի և Արարատի մարզային քննչական վարչությունների քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ ծավալուն քննչական և վարութային այլ գործողություններ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհին հարակից ձորակում, հայտնաբերվել է պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթը: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Երևան քաղաքի երկու և Ապարան քաղաքի բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված հինգ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը  շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: