«Լույս» դաշինքի քարոզարշավը Էրեբունիում. ՈՒՂԻՂ

Լուրեր

15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս
15.12.2025 | 11:42
Բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը վերադարձրել է չեմպիոնական գոտին
15.12.2025 | 11:34
6 տարի էր նախատեսված, մենք 1,6 տարում ավարտում ենք․ Ավինյանը՝ Ազարյանի անվան դպրոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:22
Ծիծեռնակաբերդի խճուղու հիմնական փլուզված հատվածը վերականգնվել է․ քաղաքապետարանի պաշտոնյա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:13
Սիդնեյում զինված հարձակումից հետո Ավստրալիայի վարչապետը մտադիր է խստացնել զենքի մասին օրենսդրությունը
15.12.2025 | 11:02
Պապիկյանն Աժ-ում է․ արտահերթ նիստ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում․ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 10:52
Կա հանրային պահանջ՝ տրանսպորտում վերահսկողությունը խստացնելու, 24 հաստիք կավելանա․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:45
«Ինտերը»՝ Իտալիայի Ա սերիայի առաջատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:32
Փոփոխություններ ենք նախաձեռնում`օդի որակի ցուցանիշը բարելավելու համար․ բնապահպանության վարչության պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:16
Ավտոբուսը յուղի արտահոսք է ունեցել, վարորդը գրավոր նկատողություն է ստացել․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 10:00
Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը․ ԱԳ փոխնախարար
15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
Բոլորը

-Պարո՛ն Մարուքյան, մինչ քարոզարշավի մեկնարկը քաղաքական ուժերը պնդում էին, որ սա լինելու է ընտրություն, որտեղ քաղաքացուն հետաքրքրելու են ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություների և դաշինքների ծրագրերն ու գաղափարները։ Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է։ 

-Ծրագրերի վրա էլ ուշադրություն դարձնողներ կան, բուկլետները կարդում են, ինչը զարմանալի է, անգամ, երբ թերություն են գտնում և արձագանքում են, հասկանում ես, որ ուշադիր են։ Պետք է նշեմ, որ մենք ամենաուշն ենք հայտարարել, որ մասնակցում ենք, ամենաուշն ենք ասել՝ ով մեր թեկնածուն է, և այս առումով մենք ոչ նպաստավոր պայմաններից ենք մեկնարկել։ Շատ բարդ էր, քանի որ կար նաև Արտակ Զեյնալյանի արձակուրդի հարցը․ այսինքն, մենք անբարենպաստ պայմաններից ենք մեկնարկել մեր քարոզարշավը, բայց բոլորին եկել հասել և անցել ենք։ Դրա մասին է խոսում այն սանձազերված քարոզչությունը, որն ուղղված է մեր դեմ, որովհետև, եթե մենք թույլ լինեինք, եթե չաճեինք ամեն օր, անիմաստ կլիներ մեզ հարվածելը։

-Այսինքն սև քարոզչությո՞ւն է իրականացվում, ո՞ր ուժն է դա անում։ 

-Ես չեմ կարող ասել՝  ո՞ր ուժն է դա անում, քանի որ կոնկրետ որևէ  ուժ չկա, որ ասի սև քարոզչություն է անում։

-Արդյո՞ք ակնարկում եք «Իմ քայլը» դաշինքին, արդեն հայտնի է պաստառների պատմությունը, երբ մի ուժի պաստառի վրա այլ ուժի պաստառ էին փակցնում․ իրե՞նց եք ակնարկում։ 

-Դա սև քարոզչություն չէ, դա սովորական վարչական իրավախախտում է, այսօր էլ Էրեբունիում էին մեր բոլոր պաստառները պոկված և վրան փակցված էին  Իմ քայլը դաշինքի պաստառները։ Դա մենք արձանագրել ենք և հարցը դա չէ։ Սև պիառն ավելի շատ ԶԼՄ-ներով, տարատեսակ կեղծ լուրեր տարածելով դեզինֆորմացիաները տարածելն է և որ ամենագլխավորը ՀՀ քաղաքացիներին սևի ր սպիտակի բաժանելն էր։

-Ամեն ինչ դրանի՞ց սկսվեց։

-Կարծում եմ՝ մինչ այդ պահը սեր և հանդուժողականություն կար, երբ հայտարարվեց, որ բոլորը սև են բացի մեզանից, դա տարածք բացեց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պղտոր ջրում ձուկ որսալ։Հիմա դու չես կարող ասել, թե այս բաժանումն ով է անում։

-Բայց Նիկոլ Փաշինյանը աջակցեց այն թեզին, որը առաջ բոերեց Էդմոն Մարությանը։ 

-Իսկ ես հենց Նիկոլ Փաշինյանի ասածն եմ ասում, Մարությանը նոր է , քաղաքականության մեջ նա կարող է այդպիսի բան ասել, բայց երկրի ղեկավարը չպիտի երկրի քաղաքացիներին բաժանի գույների, ես հույս ունեմ, որ Փաշինյանը ինչ որ մի պահի ներողություն խնդրի ՀՀ քաղաքացիներից, և նաև մեզանից, որովհետև ասել, որ մենք միայն սպիտակ ենք և բոլորը սև են, կարծում եմ դա ամեն ինչի սկիզմբն է։ Ինչ է նշանակում սևերը և սպիտակները։

Փաստորեն,  Հանրապետականը ճիշտ էր, երբ ասում էր, որ ատելության մթնոլորտ կա։

ՀՀԿ-ն ասում էր մեր նկատմամբ է, ես ասում եմ, որ ՀՀԿ-ն չի մասնակցում, բայց մասնակից ուժերի միջև այդ գիծը քաշել, իչը տալիս է առիթ, որ ով ինչ ասես ասի։ Սա շատ վատ է, երբ ամենօրյա ռեժիմով ասվում է որ քաղաքացին բարձրագրույն արեքն է, հետևաբար չի կարող լինել սև և սպիտակ քաղաքացի։ Ես Փաշինյանի ետ պայքարել եմ այդ սևի ու սպիտակի դեմ և ես հույս ունեմ, որ նա իր մոտեցումները չի փոխվել։

-Պարոն Մարուքյան, կարծես թե, ամեն ինչ սկսվեց նրանից, երբ վարչապետը հարթակից հայտարարեց, որ ինչ-որ ուժեր խաղեր են տալիս, Ձեր թիմից Արամ Սարգսյանն ասաց՝ ինչ են ուզում, ոզում են  չբարևենք հանրապետականներին, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե իրենց չի ուղղված ինչո՞ւ են իրեցն վրա վրեցնում։ 

-Նա չի ասել է՝ բացառությամբ այս ու այն ուժերի, բոլորը սև են՝ հարց է առաջանում՝ այդ և ուժերից ինչու եք Կառավարությունում փոխվարչապետ նշանակում, ինչու եք նախարարներ նշանակել, սև ուժերի հետ եք աշխատում Կառավարությունում, պետք է ամեն ինչ ունենա տրամաբանություն։ Փաշինյանի պես բարձր ռեյտինգ ունեցող մարդու կողմից նման հայտարարությունը պրոբլեմներ է առաջացրել, դրա համար էլ ես մեր ընկերոջը կոչ եմ անում անպայման վերանայի այդ հայտարարությունը և ներողություն խնդրի քաղաքացիներից, ոևրովհետև չկան տարբեր գույնի քաղաքացիներ։

Հնարավոր է այս ընտրապայքարն ազդի նաև խորհրդարանում Ձեր հետագա համագործակցության վրա։

-Մենք լարված չենք, կարող է վիրավորված լինենք։

-Վիրավորնաք կա՞։

-Տեղ ունենք վիրավերվելու։

-Իսկ հնարավոր է սա հեղափոխությունից առաջ եղած միջադեպերի հետևանքն է։

-Եթե դրա հետևանքն է, թող մեզ հետ ոչ մի գործ չբռնեին։

Մանրամասները՝ տեսանյութում։