Ալիևի օգնականը՝ մի շարք երկրների կողմից Բաքվում COP29-ը բոյկոտելու մասին

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է միջազգային տարբեր կազմակերպությունների ու երկրների կողմից Բաքվում անցկացվող COP29 կլիմայական համաժողովը բոյկոտելու հարցին։

«Ավելի քան 60 հազար օտարերկրացիներ ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու COP29 կլիմայական համաժողովին, որն ամբողջությամբ հերքում է օտարերկրյա կազմակերպությունների կողմից այս միջոցառման ենթադրյալ բոյկոտի մասին հայտարարությունները»,- ասել է Հաջիևը։

Ըստ նրա՝ COP29-ին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, գրանցվել է ավելի քան 70 հազար մարդ, որից ավելի քան 60 հազարն օտարերկրյա հյուրեր են։

«Դա ակնհայտորեն հերքում է COP29-ի բոյկոտի մասին հայտարարությունները: Բացի այդ, միջոցառումը լայնորեն լուսաբանվում է միջազգային ԶԼՄ-ների կողմից։ Այստեղ հավատարմագրված են լրատվամիջոցների ավելի քան 3 հազար ներկայացուցիչներ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է քննադատություններին, որ Ադրբեջանը, որպես նավթային երկիր, ընդունում է COP29-ը, Հաջիևը նշել է․ «Գրեթե բոլոր երկրները, բացի Շվեյցարիայից, այս կամ այն ​​ձևով եղել են հանածո վառելիք արտադրող երկրներ։ Ինչ վերաբերում է հանածո վառելիքին, եթե առաջարկ կա, կլինի նաև պահանջարկ: Կոնվենցիայի գրեթե բոլոր կողմերը հանածո վառելիքի սպառողներ են: Իհարկե, դա բացասաբար է անդրադառնում կլիմայի փոփոխության վրա։ Դրանից խուսափելու համար հարկավոր է միասին աշխատել և չներքաշվել ոչ էական քննարկումների մեջ»։

Հավելենք, որ  Բաքվում ընթացող կլիմայական համաժողովը իր ծավալնորեով զիջում է նախորդ տարի Դուբայում անցկացված հավաքին։ Մի շարք խոշոր տերությունների ղեկավարներ չեն մասնակցում համաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի