Երևանում տղամարդը գնելու կամ վարձակալելու պատրվակով քաղաքացիներից 13 ավտոմեքենա է հափշտակել

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են մեքենաների առքուվաճառքի պատրվակով, խաբեությամբ կատարված մի շարք հափշտակություններ. առաջադրվել է մեղադրանք: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Երևան քաղաքի բնակչից 2016 թվականի հուլիսին հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ հափշտակել է իր ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ նույն անձի գործողություններից տուժել են բազմաթիվ այլ քաղաքացիներ ևս, պարզվել խարդախությամբ հափշտակություն կատարելու մեխանիզմը:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ 1977թ. ծնված տղամարդը, ծանոթանալով www.list.am կայքում քաղաքացիների կողմից ավտոմեքենաների վաճառքի և վարձակալության վերաբերյալ տեղադրված հայտարարություններին, առերևույթ հետաքրքրություն է ցուցաբերել համապատասխան գործարքը կատարելու համար:

Այնուհետև պայմանավորվածություն է ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով գնել, վաճառել կամ վարձակալել նրանց ավտոմեքենաները, իսկ վստահություն ձեռք բերելու համար գրել պարտավորագրեր, կնքել պայմանագրեր, տվել կանխավճարներ, ապա չարաշահելով վստահությունը՝ հափշտակել քաղաքացիների գույքը։ Ընդհանուր առմամբ բացահայտվել է նման մեխանիզմով կատարված հափշտակության 13 դրվագ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1977թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը: