Ֆրանսիացի գործիչները կառավարությանը կոչ են անում բոյկոտել Բաքվի COP29-ը և պահանջել հայ գերիների ազատ արձակում

Լուրեր

09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
Բոլորը

Ֆրանսիայի շուրջ 30 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, դատապարտում են երկրի մասնակցությունը Բաքվում անցկացվելիք COP29-ին, որը մեկնարկում է նոյեմբերի 11-ին, գրում է Le Figaro-ն։

«Ֆրանսիայի Հանրապետության ընտրված ներկայացուցիչներ, մենք՝ այս խնդրագիրը ստորագրողներս, հանդիսավոր կոչ ենք անում կառավարությանը՝ աջակցել նոյեմբերի 11-ից Բաքվում մեկնարկող COP29-ի բոյկոտի ուժեղ և խորհրդանշական գործողություններին։ Խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների կողմից արդեն դատապարտված այս համաժողովի անցկացումը չպետք է նպաստի Ադրբեջանի ավտոկրատ և կոռումպացված ռեժիմի օրինականացմանը կամ խրախուսի նրա էքսպանսիոնիստական ​​և ապակայունացնող հավակնությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կոշտացնել իրենց տոնայնությունը ինչպես ներքին ընդդիմության, այնպես էլ հարևան Հայաստանի նկատմամբ։

«Այդ մասին են վկայում Human Rights Watch և Freedom Now կազմակերպությունների զեկույցները, որոնք հոկտեմբերի 8-ին դատապարտում էին իշխանությունների՝ քաղաքացիական հասարակությանը ոչնչացնելու ջանքերը։ Այդ մասին է վկայում նաև Իլհամ Ալիևի վերաբերմունքը, որը մեկ առ մեկ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի բոլոր պայմանները և 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո անընդհատ բարձրացնում է իր պահանջների մակարդակը խաղաղության ստորագրման համար։ Հնարավո՞ր է լրջորեն խոսել շրջակա միջավայրի մասին՝ խուլ մնալով համաժողովի անցկացման վայրից մի քանի հարյուր մետր այն կողմ կամայականորեն կալանավորված և խոշտանգված բոլոր քաղբանտարկյալների (այդ թվում՝ բարերար Ռուբեն Վարդանյանի ու ևս 22 հայ պատանդների) կոչերին»,- նշել են ֆրանսիացի գործիչները։

Հայտարարությանը միացած գործիչները տարակուսանք են հայտնել Ֆրանսիայի կառավարության որոշման կապակցությամբ՝  էկոլոգիայի նախարարի գլխավորությամբ Բաքվի համաժողովին մասնակցելու հետ կապված, առավել ևս, որ Ադրբեջանում կամայականորեն կալանավորվել են նաև երկու ֆրանսիացիներ։

Նրանք կոչ են անում երկրի կառավարությունը ուժեղ ազդանշան ուղարկել Ալիևի ռեժիմին՝ բոյկոտելով COP29-ը և ղեկավարելով միջազգային արշավ՝ պահանջելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել հայ պատանդներին, ապահովել Լեռնային Ղարաբաղից 120,000 փախստականների անվտանգ վերադարձի իրավունքը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի 200 կմ² տարածքն օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի