Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին. Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի և երկրի շահերը. Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Le Monde օրաթերթին, որը ներկայացվում է ստորև:

-Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։

-Մամուլն այսօր ազատ է, քան երբևէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլևս օրենքից վեր գտնվողներ և արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ։ Այլևս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երևանում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության մեջ ամենից ազատը։ Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տնտեսական անկում։ Հակառակը՝ ցուցանիշներն ավելի շուտ դրական են. կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաև ավանդների տեսքով։ Մենք հաջողել ենք կյանքի կոչել դեմոկրատական կառավարման մի նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում։

-Դուք ընտրվեցիք խորհրդարանի կողմից՝ ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշռում են Սերժ Սարգսյանի նախկին իշխանության պատգամավորները։ Արդյո՞ք դա տևական կարող է լինել։

-Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում և՝ իմ։ Բայց նախկին ռեժիմը հարկադրված էր տեղի տալ։ Ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, և դա իսկական սև կետ է մեր քաղաքական իրականության համար։ Բայց պետք է դիտարկել իրավիճակն իր դինամիկայի մեջ։ Իմ ընտրվելուց քսան օր անց խորհրդարանը քվեարկեց կառավարության ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում։ Այդ որոշումը պիտի ի կատար ածվի, և եթե խորհրդարանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի։ Մեր ընդդիմախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ։ Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, և ժամանակն աշխատում է մեր օգտին։

-Ձեր իշխանության գալուց ի վեր՝ դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին երեք անգամ։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վարել կատարելապես անկախ քաղաքականություն՝ իր դաշնակից Ռուսաստանի առումով։

-Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի և երկրի շահերը։ Սա պարզ էր դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իմ առաջին զրույցներից, ով իր հարգանքը դրսևորեց մեր ազգային ինքնիշխանության և իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց և չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաև այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։

-Կարո՞ղ է արդյոք թավշյա հեղափոխությունը վարակիչ ազդեցություն ունենալ նախկին խորհրդային տարածքում։

-Հայաստանում տեղի ունեցածն առանձնահատուկ երևույթ էր։ Յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրներն ու սեփական իղձերն ու ձգտումները։ Անհնար է մի երկրի օրինակն արհեստականորեն տարածել մյուսների վրա։

-Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որում հայտնվել է Հայաստանն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

-Դիտարկենք իրականությունն այնպես, ինչպես կա․ ադրբեջանական իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, իբրև թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք ուզում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելո՞ւ։ Ես լավ չեմ հասկանում, թե որն է Ադրբեջանի այն տրամաբանությունը, ըստ որի նա ուզում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ խոսելու՝ լինել նրա հետ միևնույն պետության կազմում։ Ադրբեջանն այստեղ ինքն իրեն հակասում է։ Եթե Բաքուն ուզում է լինել նույն պետության մեջ, ինչ Լեռնային Ղարաբաղը, ապա պետք է շահագրգռված լինի ժամ առաջ նրա հետ բանակցություններ վարել: Կամ գուցե՞ Բաքուն ուզում է ստանալ Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա կնշանակի, որ Ադրբեջանն ուզում է քշել կամ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բաքուն պատրաստվում է նոր ցեղասպանությո՞ւն իրականացնել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա այդպես է, ապա Ղարաբաղի բնակչությունն իրավացի է, երբ պնդում է, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը։ Քանի որ այդ պարագայում Ադրբեջանի կազմում լինելն իրենից ներկայացնում է սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար։

-Ֆրանկոֆոնիայի մոտալուտ գագաթաժողովի նախապատրաստական շրջանակներում դուք հանդիպել եք նախագահ Մակրոնին։ Ի՞նչ եք ակնկալում այդ գագաթաժողովից, որը դիվանագիտական ամենակարևոր իրադարձությունն է՝ 1991 թվականին Անկախության հռչակումից ի վեր։

-Ինչ վերաբերում է գագաթաժողովին, ապա մենք ակնկալում ենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այդ իրադարձությունից դուրս կգա ավելի հզորացած։ Եվ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր՝ մենք մեր պարտքն ենք համարում ամեն ինչ անել դրա համար։
Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի սպասվող պետական այցին՝ մենք ակնկալում ենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կբարձրանան նոր աստիճանի, հատկապես երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ, Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարվող ներդրումների քանակի ավելացմամբ, երկու երկրների ավելի սերտ համագործակցությամբ՝ միջազգային հարթակներում, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նախագահ Մակրոնի հետ հանդիպումն ինձ տվեց լավ հիմքեր համոզված լինելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։