Վհուկների որսի մասին ոչինչ չեմ կարող ասել. վերջին օրերին ասֆալտին փռելու մասին կոչեր են հնչել, որոնք իրականացվել են. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

«Հայաստանում վերջին օրերին մենք ականատես ենք եղել տարբեր գործողությունների, մասնավորապես ասֆալտին փռելու մասին կոչեր են հնչել և իրականացվել։ Կոնկրետ մեր ավագանու թեկնածուի հետ կապված կան փաստեր, որ նրա հետ կատարվածը նկարահանվել է, որից հետո նրան ազատ են արձակել՝ առանց որևէ բացատրության։ Իհարկե, այստեղ խելամտության սահմաններից դուրս որոշակի  դրսևորումներ էլ են եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ  ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն՝ ի պատասխան հարցի արդյո՞ք ՀՀ-ում վհուկների որս է սկսվել։

Լրագրողները պատգամավորից հետաքրքվեցին արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքը լարում է իրավիճակը Հայաստանում և վտանգ զգում է, որ իրենց կարող են լարել ՀՀ-ից, Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Լուրջ քաղաքական ուժը կամ նրա ներկայացուցիչը ակնարկներով արված որևէ հայտարարության չի արձագանքելու։ Եթե լինի կոնկրետ ասելիք, հստակ մեսիջ, որևէ մեկը չի կասկածում, որ դրան կտրվի հստակ պատասխան։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ վախերին, ապա ո՛չ, որևէ վախ մենք չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։