Այց Շվեդիա՝ ԵԽ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում

Լուրեր

05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին Հայաստանը քայլեր է իրականացնում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից 23-ը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա)։

«Պատվիրակության անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում։

Գիտելիքների փոխանակմանն ուղղված այցը կնպաստի Հայաստանի օրենսդրության, ռազմավարությունների և գործնական քայլերի ուժեղացմանը՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։

Ուսումնական այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին։

Այցն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։