Արցախի պետնախարարն ընդունել է Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 15-ին դիմավորել է Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած կառավարական պատվիրակությանը, որից հետո նրանք ուղևորվել են Հադրութի շրջանի Տող գյուղ և մասնակցել արցախյան գինու հինգերորդ փառատոնին: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Գ. Մարտիրոսյանը և Տ. Ավինյանը ծանոթացել են ներկայացված գինիների տեսականուն, տեղում զրուցել անհատ գինեգործների և գինու գործարանների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել իրացման հետ կապված խնդիրներով: Պետական նախարարը կարևորել է Արցախում գինեգործության ավանդույթների վերականգնումը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունն այսուհետ ևս աջակցելու խաղողագործության ճյուղի զարգացմանն ու վերամշակմանը: Նա ոգևորիչ է համարել փառատոնին տարեցտարի նոր անհատ գինեգործների մասնակցության փաստը՝ նշելով, որ գինեգործությունը՝ որպես մշակույթ Արցախում նոր որակ է ստանում:

Այնուհետև Գ. Մարտիրոսյանի և Տ. Ավինյանի գլխավորությամբ Ստեփանակերտում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որտեղ քննարկվել է փոխգործակցության օրակարգում գտնվող գյուղատնտեսության, էներգետիկիայի և տնտեսական այլ ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ պետական նախարարը բարձր է գնահատել ձևավորված հարաբերությունների մակարդակն՝ ընդգծելով, որ բոլոր ուղղություններով առկա է սերտ համագործակցություն: Գ. Մարտիրոսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև վերջին ամիսներին Արցախում ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերը, այդ թվում՝ կանխատեսվող արդյունքները՝ շեշտադրելով, որ բոլոր հաջողություններում մեծ է ՀՀ կառավարության աջակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ և անմիջական մթնոլորտում ընդունելության համար՝ Տիգրան Ավինյանը գոհացուցիչ է համարել Արցախում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը հետայսու ևս պատրաստ է ցուցաբերել գործուն աջակցություն: Նա կարևորել է հայկական երկու հանրապետությունների միասնական տնտեսական դաշտում գտնվելու հանգամանքը՝ նշելով, որ բոլոր ջանքները պետք է ուղղվեն առկա ներուժի լիարժեք օգտագործմանը: Տ. Ավինյանը իր դրական տպավորություններն է հայտնել նաև գինու փառատոնի մասին՝ հավաստիացնելով, որ ՀՀ կառավարության կողմից արցախյան արտադրության ապրանքների իրացմանը խթանող տարբեր նոր մեխանիզմներ կկիրառվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կադրերի վերապատրաստմանն ու գործարար օղակների համագործակցությանն ուղղված հարցեր, ապագա անելիքների հետ կապված՝ ուղենշվել որոշ ծրագրեր: