Ոստիկանությունը ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին խնդրում է քարոզչություն իրականացնելիս զերծ մնալ իրավապահ մարմինների հաշվին հանրությանը դուր գալու գործելակերպից. պարզաբանում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոստիկանության երեկ տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու և դրա հետևանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել: Ասենք, որ ոստիկանությունը նման միջոցառումներ իրականացրել է և դրա նախորդ օրը, և դրանից առաջ, պարզապես ձեռնպահ ենք մնացել տեսանյութերը հանրայնացնելուց, ինչը արվելու էր նաև այս դեպքում, պարզապես գործողության կիզակետում հայտնված անձի թիմակցի անհամարժեք արձագանքը կարող էր թյուր հանրային կարծիք ձևավորել, ուստի ստիպված էինք հրապարակել:

Թվում էր, թե այլևս հարցեր չպիտի լինեն, բայց նույն տրամաբանությամբ այսօր էլ իրականությունը խեղաթյուրելու, իրավապահ կառույցի ղեկավարի խոսքն աղավաղելու, ոստիկանության գործողություններին մտացածին դրվագներ ավելացնելու միջոցով հանրային կարծիքը շեղելու փորձ արվեց:

Գնահատականներ տալ չենք ուզում, պարզապես ոստիկանությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին խնդրում է քարոզչություն իրականացնելիս զերծ մնալ իրավապահ մարմինների հաշվին հանրությանը դուր գալու հնացած գործելակերպից, իսկ եթե ունեք դժգոհություններ ու հիմնավոր կասկածներ, որ կոնկրետ կառույցը, ստորաբաժանումը, ծառայողը օրենք է խախտել, ապա կան գործողությունների համապատասխան ընթացակարգեր: Իհարկե, օրինաստեղծ մարմնի ներկայացուցչին այսպիսի խորհուրդ տալն ավելորդ է թվում, բայց կարիքն առաջացել է:

Ոստիկանությունը նախընտրական այս փուլում, ինչպես և ընտրությունների օրը իր գործառույթները կատարում ու կատարելու է պատշաճ, լիարժեք և բացառապես օրենքի շրջանակում՝ ակնկալելով բոլորի աջակցությունը։