«Startup Boost weekend»-ին ուսանողները կմրցեն իրենց բիզնես գաղափարներով

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հայաստանի ամերիկյան համալսարանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց «Startup Boost weekend»-ը` ստարփափերի խթանմանն ուղղված միջոցառումը։ Այն իրականացվում է «Քաթըլիստ» հիմնադրամի ու Ամերիկյան համալսարանի «EPIC» կենտրոնի նախաձեռնությամբ և Եվրոպական միության «SMEDA» ծրագրի ֆինանսավորմամբ. տեղեկացնում է նախարարությանլրատվական բաժինը:
 
Նախաձեռնության գործընկերներն են ԵՊՀ-ն, Հայ-ռուսական սլավոնական, Պոլիտեխնիկական և Ամերիկյան համալսարանները, մասնակիցների շարքում են նաև Հայաստանի տարբեր մարզերի համալսարանների ուսանողներ` տարբեր մասնագիտություններով։ 
 
«Startup Boost weekend»-ը 54-ժամյա միջոցառում է, որի ընթացքում ուսանողները ներկայացնելու են իրենց նորարարական գաղափարները, աշխատելու են փորձառու մենթորների, ձեռներեցների ու ներդրողների հետ։
 
Առաջին օրը մասնակիցները ներկայացնում են իրենց գաղափարները, երկրորդ օրը քննարկում բիզնես մոդելի զարգացման քայլերը, հարցազրույցներ անցկացնում հաճախորդների հետ, ստեղծում պրոդուկտի նախատիպերը և պատրաստվում ներդրումային շնորհանդեսին։ Միջոցառման վերջին օրը թիմերն ունեն 4 րոպե, որպեսզի ժյուրիի ձեռներեց անդամներին ներկայացնեն իրենց նախագծերը։
 
Նախաձեռնությանը և մասնակից ուսանողներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղական Հակոբ Արշակյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն և «SMEDA» ծրագրի թիմի ղեկավար Էվա Նահերը։
 
Հակոբ Արշակյանն իր ողջույնի խոսքում խոսեց թե՛ երկրի, և թե՛, մասնավորաբար, ՏՏ ոլորտի զարգացման գործում ուսանողների դերի մասին։ Նախարարի տեղակալն ընդգծեց այն հատկանիշները, որոնք պիտի ունենա ձեռներեցը և որոնք հաջող բիզնեսի գրավականն են. առաջնորդություն (leadership), հաղորդակցության հմտություններ, սխալվելուց չվախենալու և սխալների վրա սովորելու հատկություն և լայն մտածելու ունակություն։
 
Բարի երթ մաղթելով միջոցառմանը` Հակոբ Արշակյանը կառավարության անունից անվերապահ աջակցություն հայտնեց բոլոր այն ակտիվ երիտասարդներին, ովքեր ունեն լավ գաղափարներ, դրանք կյանքի կոչելու կամք և պատրաստ են իրենց ձեռներեցությամբ փոխել ոչ միայն իրենց, այլև այլոց կյանքը։
 
Մրցույթի ավարտին ժյուրիի կողմից ընտրված լավագույն թիմերի համար նախատեսված են մրցանակներ առաջին և երկրորդ տեղերի համար` համապատասխանաբար 600 և 400 ԱՄՆ դոլարի չափով։