ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, իսկ քոչարյանական ճամբարի որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին. «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում այս պահին քաղաքական որոշում չկա, թե ում սատարել Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Քոչարյանական ճամբարում որոշումը միանշանակ է՝ սատարել ՀՅԴ թեկնածուին։ Ի դեպ, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը չեն թաքցնում իրենց դժգոհությունը Տարոն Մարգարյանի որոշումից՝ «չպետք է հրաժարական տար»։ Սերժ Սարգսյանն անձամբ է հորդորել Տարոնին՝ չանել այդ բանը։ «Որ համբերեր, ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ»,- ասել է նա։ Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «Տարոնը նոր կրակի մեջ է գցել բոլորիս․ էս պահին քաղաքապետի ընտրություններ հեչ պետք չէին»։

Այնուհանդերձ, իր մոտ գնացող, հերթ կանգնող օլիգարխներին և նրանց «թաղային կոնտինգենտին» հրահանգվել է ՀՅԴ-ի թեկնածուի օգտին աշխատել, որպեսզի Դաշնակցությունն անպայման հաղթահարի անցողիկ շեմը, իսկ հետագայում, երբ քաղաքական «ռասկլադը» հանկարծ փոխվի, Երևանի քաղաքապետի նոր ընտրություններ չանցկացվեն, ավագանու ներսից ընտրությունը կատարվի։

Հիշեցնենք, որ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից դուրս եկած օլիգարխիկ թևին՝ այնտեղ ընտրությունը հիմնականում Արտակ Զեյնալյանի օգտին է։ ՀՀԿ-ից առաջինը դուրս եկած Արթուր Գևորգյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Զեյնալյանին սատարելու համար պայման է դրել՝ անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կոալիցիա չկազմել «ՔՊ»-ի հետ։ «Ոչ, ես նման պայման չեմ դրել, իրենց խնդիրն է՝ կոալիցիա կազմել, թե չկազմել»։ Հարցադրումը եղել է հետևյալը․ «Երաշխիք կա՞, որ անգամ կես տոկոս ավել ձայն ստանալու դեպքում «Լույս» դաշինքը տեր կկանգնի իր քվեներին ու չի զիջի»։ Պատասխանը եղել է․ «Միանշանա՛կ»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: