ՀՀԿ-ականները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փոշմանել են, որ ժամանակին կողմ են քվեարկել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն` համաձայնվելով նրան մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդությանը:

Եվ հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, ՀՀԿ-ական պատգամավորները մի հավաքույթի ժամանակ «հայհոյանք են դրել», որ իրենց գործընկերներին չեն հանձնի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Նրանք որոշել են` անկախ պատգամավորներին ներկայացված մեղադրանքի բովանդակությունից ու ծավալից, անկախ դրա հասարակական ընկալումից`միևնույն է, իրենք կողմ չեն քվեարկի որևէ մեկի կալանավորման օգտին:

Իսկ որ Փաշինյանի իշխանությունը հատկապես կոռուպցիոն գործերի բացահայտումների շրջանակներում շուտով «թակելու է» շատ ՀՀԿ-ականների դռներ, կասկած չի հարուցում: ՀՀԿ-ականներն այս որոշումը կայացրել են մի կողմից Փաշինյանի կառավարությանն ընդդիմանալու համար, միաժամանակ, փորձում են ցույց տալ, թե իրենք միասնական են:

Իհարկե, բացահայտ ՀՀԿ-ականները հերքում են այս լուրերը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Ինչո՞ւ պետք է նման քննարկում լինի: Քննարկումները լինում են փաստերի հիման վրա: Եթե չկա, ապա ինչո՞ւ մենք մեր ուղեղները պետք է ծանրաբեռնենք ոչ օգտակար ինֆորմացիայով կամ թվացյալ փաստերով»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: