Զորամասեր կան, որ զինծառայողների համալրումը հրատապ բնույթ է կրում, կադրային խնդիրներ կան․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ զորամասերի ցանկը պետք է սահմանի ՊՆ-ն, արդյո՞ք բոլոր զորամասերում դրա անհրաժեշտությունը չկա։

Նախագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ ՀՀ ԶՈՒ-ում կադրային ռեսուրսների համալրման պրոցեսներում բավականին խնդիրներ կան և այդ խնդիրները հերթով լուծելով առաջ են գնում։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է, որպեսզի զինված ուժերում մարտական խնդիր կատարող զորամասերը զինվորական ծառայության ուղի և համապատասխան մասնագիտական ունակություններ ունեցող, սակայն զինվորական ծառայությունից զորացրված և երկարամյա ծառայության համար զինվորական կենսաթոշակ ստացող անձանցով համալրելու գրավչությունը ապահովելու համար նշյալ զորամասերում պայմանագրային ծառայության անցնելու դեպքում չդադարեցնեն զինվորական թոշակի իրավունքը։ Այսինքն, զինվորականը, որ արդեն թոշակի է անցել, կամ նախատեսում է անցնել՝ ծառայությունը շարունակելու դեպքում, կստանա և զինվորական կենսաթոշակը, և աշխատավարձ։ Զորամասերի ցանկը և պայմանները սահմանում է Պաշտպանությանն նախարարությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։