Հետո կասենք, բա Կոմիտասը ուր էր՝ արձանագրեր, այսօրվա Կոմիտասը ՀՀ-ն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԿԳՄՍՆ-ն շարունակական աշխատանք է տանում Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առաջիկայում ոչ նյութական արժեքների ցանկը կհամալրվի 17 ոչ նյութական արժեքներով։

«Օրինակ՝ Շիրակի երգիծական բանահյուսությունը, Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը, Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և դրա կիրառումը, Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառումը, Ճամբարակում մեղվապահության ավանդույթը և այլ արժեքներ, որոնք կարող են դառնալ այդ բնակավայրերի զբոսաշրջության գրավչության և տնտեսական զարգացման խթան»,- ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այս պրոցեսը մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացված գործընթաց։

«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված: Մեր իրականության մեջ առանցքային նմանատիպ պատմություն կա: Ինչո՞ւ է մեր իրականության մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում. մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով: Եթե կառավարության որոշմամբ սա չարձանագրենք, հետո կասենք, բա Կոմիտասը ուր էր, գար, հավաքեր, մի տեղ արձանագրեր։ Այսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է», – նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։