Երեք նախագահներն էլ պետք է լռեն, երբ խոսքը վերաբերում է Արցախի հարցում թողած ժառանգությանը․ Արման Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը համապատասխան մթնոլորտ պետք է ստեղծեն՝ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արտակարգ և լիազոր դեսպան Արամ Նավասարդյանը դրական է գնահատում։
 
«Լավ է այն, որ այնտեղ չհնչեցին այնպիսի արտահայտություններ, որոնք երբեմն լինում են, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանության, սահմանների անխախտության կոնտեքստում։ Այնպես որ, վատ արտահայտություն չեղավ»,-ասաց Արման Նավասարդյանը։
 
Հարցին՝ այդ մնթոլորտում ինչ դերակատարում ունեն 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտւղարի շուրջ կատարվող իրադարձությունները, Նավասարդյանը նկարտեց․ «Քոչարյանի և Խաչատուրովի հարցի ի հայտ գալուց հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի լարվածություն մտավ, սակայն դա որոշիչ չէ, սա այն դեպքը չէ, որ նրանք պետք է կողմնորոշեն մեր երկկողմ հարաբերությունները՝ հատկապես, որ Փաշինյան-Պուտին վերջին հանդիպումը ես գնահատում եմ հաջող»,-ասաց նա՝ շեշտելով, որ պետական մակարդակով Քոչարյանի և Խաչատուրովի շուրջ կատարվողը լուրջ հետք չի կարող թողնել։
 
Նախօրեին Աժ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները»։
 
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արման Նավասարդյանը նշեց․ «Վարչապետն ինչ որ ասել է, շատ ճիշտ է ասել։ Ես եթե լինեի, նախագահի մակարդակով, ես ընդհանրապես կլռեի այն հարցի շուրջ թե ինչ վիճակով են Արցախի հարցը հանձնել․ ոչ մի հայանպաստ հայտարարություն չկա»։
 
Արման Նավասարդյանը շեշտեց, որ սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքները» հայկական դիվանագիտության ամենախայտառակ էջերից մեկն է։
 
Վերջինս նաև վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ մեղադրող Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն այս ամենի մասին շատ լավ հասկանում է, պարզապես այդ ուղղությամբ այս փուլում կատարվողը ռևանշիզմի դրսևորում է, որի նպատակը թավշյա հեղափոխության հաղթանակը ետ պտտելն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։ 
 
Աղավնի Սուքիասյան