Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Լուրեր

13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:57
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
Բոլորը

Սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշտական ներկայացուցչությունը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, կազմակերպեցին միջոցառում՝ նվիրված հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության գերակայությունները, գագաթաժողովի ծրագիրը, «Ապրել միասին» կարգախոսը՝ նշելով, որ այն համերաշխության, միասնության և մշակութային բազմազանության հանդեպ հարգանքի հզոր ուղերձ է, և այն կենտրոնական տեղ կզբաղեցնի գագաթաժողովի ծրագրի մաս կազմող բոլոր միջոցառումներում:

Անդրադարձ կարատվեց գագաթաժողովին զուգահեռ նախատեսվող հարակից միջոցառումներին, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի ավանին ու Գալա համերգին, ցուցադրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը հյուրընկալող երկիր՝ Հայաստանը ներկայացնող պաշտոնական տեսահոլովակը։

Միջոցառմանը ներկա բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ հանդես եկան ելույթներով՝ ողջունելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունն ու հաջողություն մաղթելով Երևանում կայանալիք գագաթաժողովի աշխատանքներին։