Ինձ համար հարց է` ինչո՞ւ քաղաքացին անցնում է վարույթով, իսկ ոստիկանը` ոչ. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ինձ համար էլ է կարևոր և հարցական, թե ինչու տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ։ Այս մասին ԱԺ-ում Factor.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ոստիկանության կողմից «Զարյա 3» լուսաձայնային միջոց կիրառելուն։

Հարցին՝ ինչո՞ւ որևէ ոստիկան չի անցնում քրեական վարույթով, Անահիտ Մանասյանն ասաց․ «Ես պահանջել եմ, որ հասարակության բոլոր սուբյեկտները, ներկայացուցիչները պատասխանատվություն պետք է կրեն իրենց ոչ իրավաչափ գործողությունների համար։ Ինձ համար էլ է կարևոր և հարցական, թե ինչու տարբեր դեպքերով իրավասու մարմինների ներկայացուցիչների նկատմամբ չկան հարուցված քրեական հետապնդումներ»։

Մանասյանը գրություն է ուղարկել իրավապահներին, ստացել պատասխաններ, սակայն չի կարող հրապարակել․ «Ինձ գրության տեղեկատվությունը փոխանցվել է, քանի որ բոլոր պետական մարմինները պարտավոր են պարզաբանումներ ներկայացնել ՄԻՊ-ին։ Այս առումով իմ հիմնական մտահոգությունը, որը ես հաղորդակցել են թե ՆԳՆ-ին, թե քննչական մարմնին, այն է, որ կարծում եմ՝ այս տեղեկատվությունը հանրային հնչեղություն է ձեռք բերվել, հանրային վերահսկողության տեսանկյունից կարևոր և առաջնահերթ է, որպեսզի հասանելի դառնա նաև հանրությանը։

Այս տեսանկյունից հիմնական խնդիրը, որը ինձ հաղորդակցվել է, եղել է նախաքննական գաղտնիքի հետ կապված, ես դարձյալ պնդել եմ իմ տեսակետը նախաքննական գաղտնիքի մասով ևս, խնդրելով քննարկել այն հարցը, որպեսզի այս տեղեկատվությունը հասանելի դառնա թե՛ հանրությանը, թե՛ լրագրողներին։ Բացահայտումներ կան, որ ես իմ գործիքակազմով պարզապես չեմ կարող իրականացնել։ Ինձ քննչական մարմինները տեղեկացրել են, որ իրենք այս պահին համապարփակ քննություն են իրականացնում, բայց հետևողական ենք հարցի հետ կապված, անընդհատ ենք իրենց հետ հաղորդակցումը վարում և ուրախ կլինեմ, որ միասին քննարկման առարկա դարձնել»։

Հարցին՝ պատասխաններն արդյո՞ք փարատել է իր մտահոգությունները, Մանասյանն ասաց․ «Քանի որ չկան ավարտված վարույթներ, մի փոքր բարդ է խոսելը»։

Մանրամասները՝ տեսանյութում։