Կարելի է «Շողակաթը» փակել, օրինակ, «Հանրային ռադիոյին» ուղղել գումարը․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտարարեց, որ պետբյուջեից «Շողակաթ» հեռուստաընկերությանը գումար է հատկացվում, բայց այն իրեն չի արդարացնում։

Ըստ նրա՝  կարելի է «Շողակաթը» փակել, օրինակ, «Հանրային ռադիոյին» ուղղել գումարը։ Ի պատասխան՝  Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հայտարարեց, որ մշակութային ալիք ունենալը միջազգային  նորմ է։

«Արդյունավետ ծախսը ենթադրում է որոշակի գործողություններ, որոնք մենք չափում ենք միջազգային ստանդարտներով: Ես այսպես հասկացա՝ կարելի է «Շողակաթը» փակել, ֆինանսավորել Հանրային ռադիոն: Դա օրինաչափ գործողություն չէ, որովհետև դա կառավարում չէ, այլ պանիկայի մեջ ինչ-որ գործողություններ կատարել է: Թե՛ «Շողակաթ»-ը, թե՛ «Հանրային ռադիո»-ն  անարդյունավետ չեն աշխատում, նրանք աշխատում են իրենց կարողությունների չափով, երբեմն նույինսկ ավելի: Եթե մշակութային հաղորդում չլինի, մեր հասարակությունը կդառնա  քաղաքական կուսակցությունների հասարակություն:  Ճաշակի հարցով չեմ ուզում վիճել Ձեզ հետ, տիկին Վարդանյան, լավ կամ վատը շատ մասնավոր նկատառում է: Եթե կա ավելի լավը, կարող ենք դիտարկել ավելի լավի ներգրավման հնարավորությունը»,- ասաց Շիրինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։