Ուզբեկստանի ընտրություններում իրական ընդդիմություն չկար. ԵՄ

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի 27-ին Ուզբեկստանի խորհրդարանական ընտրություններում քվեարկողներն «իրական ընտրություն չունեին»։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նման գնահատական է տվել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS):

ԵՄ-ն ողջունել է այս ընտրություններում գրանցված առաջընթացը, մասնավորապես, հաշմանդամների քվեարկությունը դյուրացնելու ջանքերը և այն փաստը, որ նոր խորհրդարանում տեղերի առնվազն 40%-ն այժմ կզբաղեցնեն կանայք։ Կառույցը նաև շնորհավորել է Ուզբեկստանի իշխանություններին քվեարկության տեխնիկական բարձր չափանիշներին հասնելու համար։

Միևնույն ժամանակ, Բրյուսելը ուշադրություն է հրավիրել «շարունակվող թերությունների» վրա. օրինակ՝ իրենց թեկնածուներին առաջադրելու իրավունք ունեին միայն կառավարության կողմից հաստատված կուսակցությունները, ինչը հանգեցրել է ընդդիմադիր ուժերի բացակայությանը։

Հիշեցնենք՝ Ուզբեկստանի խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրությունների նախնական արդյունքներով՝ այն հավաքել է ձայների 35,75%-ը և ստացել 64 մանդատ խորհրդարանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի