Ռուսական ՀՕՊ համակարգերը չկարողացան կանգնեցնել իսրայելական հրթիռները Իրանում. WSJ

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ուղղությամբ հրթիռներ արձակելուց հետո Իսրայելը միանգամից երկու հարված հասցրեց Ռուսաստանին։ Առաջին հերթին՝ հարվածներ են հասցվել ռազմական գործարաններին, որոնց պատճառով կարող է դադարեցվել իրանական հրթիռների մատակարարումը Ռուսաստան։ Երկրորդ՝ Ռուսաստանից գնված հակաօդային պաշտպանության համակարգերը գործնականում ոչինչ չեն կարողացել անել իսրայելական կործանիչների կողմից արձակված ամերիկյան հրթիռների դեմ։

Ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերը, եթե նույնիսկ կարողացել են խոցել որոշ հրթիռներ, ապա ընդամենը մի քանիսը, The Wall Street Journal-ին ասել են ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները: Ավելին, բոլոր երեք C-300 համակարգերը հենց իրենք են ոչնչացվել։

Իրանն ընդհանուր առմամբ ուներ չորս նման համալիր, որոնցից մեկը վնասվել էր այս տարվա սկզբին Իսրայելի հարվածից։ Հարձակմանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի գիշերը, մասնակցել է մոտ 100 ինքնաթիռ, այդ թվում՝ F-35  կործանիչներ։

Բացի այդ, Իսրայելին հաջողվել է ոչնչացնել 12 կայանք, որոնք վառելիք էին արտադրում իրանական բալիստիկ հրթիռների համար, որոնք սկսել էին մատակարարվել ռուսական բանակին այս տարի, Axios-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ: Նրանց խոսքով՝ Իրանը չունի այդ սարքավորումները վերականգնելու սեփական տեխնոլոգիա, ուստի հրթիռների արտադրությունը կարող է վերսկսվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի