Կապ չունի՝ ՌԴ-ն կթշնամանա Վրաստանի հետ, թե՝ Արևմուտքը, ՀՀ-ն պիտի Թբիլիսիի հետ շատ լավ հարաբերություն ունենա․Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
Բոլորը

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը և կուսակցության այլ ներկայացուցիչներ օրերս դիտորդական առաքելությամբ գտնվում էին Վրաստանում։ Նրանք այցելել են մայրաքաղաքի և հարակից համայնքների տեղամասեր` դիտարկելու ընտրական գործընթացը։ Հայաստանից ընտրությունների արդյունքները դիտարկած «Անկախ դիտորդ» դաշինքը հայտնել է, որ Վրաստանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով, որոնք ստվերում են ընտրությունների արդյունքների վստահելիությունը: «Անկախ դիտորդը» հայտնել է, որ առաքելությունը ստացել է բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտման վրա վարչական լծակներով ազդեցության մասին, որոնք երբեմն զուգորդվել են ընտրողների նույնականացման (ID) քարտերի հավաքագրմամբ: Առաքելության կողմից նկատվել են «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների ու ընտրական հանձնաժողովների մի շարք քայլեր, որոնք ուղղված էին ընտրողների մոտ քվեարկության գաղտնիության նկատմամբ վստահությունը նվազեցնելուն. սկսած քվեախցիկների ձևից ու դիրքերից և վերջացրած իշխող կուսակցության կողմից տեղամասերում տեսախցիկների տեղադրմամբ։ 

Դավիթ Խաժակյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք, թե նա ի՞նչ է նկատել, արդյո՞ք ինքը ևս չի վստահում արդյունքներին։ Խաժակյանը պնդեց, որ Վրաստանի ԱԺ ընտրությունների արդյունքները չեն կեղծվել։ 

«Լցոնում է տեղի ունեցել մի ընտրատեղամասում, որի աշխատանքը կասեցվել է, և ՆԳՆ-ն հետաքննում է այդ դեպքը, 3-4 ծեծի դեպքեր են եղել այն տարածքներում, ուր «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է։ Այդ խախտումները չեն ազդել ընդհանուր արդյունքի վրա։ Վրաստանը գազ չունի, որ Շառլ Միշելին վաճառի, Ալիևը ունի, այդ պատճառով էլ ԵՄ-ն շնորհավորեց Իլհամ Ալիևին, Իվանիշվիլիին՝ ոչ։ Կապ չունի՝ ՌԴ-ն կթշմանա Վրաստանի հետ, թե՝ Արևմուտքը, ՀՀ-ն պիտի Թբիլիսիի հետ շատ լավ հարաբերություն ունենա։ Ո՞նց է «Վրացական երազանքը» ռուսամետ, երբ նրա օրոք է Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել և ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստացել, իսկ ՀՀ իշխանությունը արևմտամե՞տ է, ես դա չեմ հասկանում։ ԵՄ-ն հակառուս է դարձնում Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային, հետո՝ կտեսնի, ընդունո՞ւմ է իր շարքեր, թե՝ ոչ։ Արևմուտքը ՀՀ-ին ևս հակառուսական պլացդարմ է դարձրել, Փաշինյանը նրանց հաճոյանում է իր հայտարարություններով։ Դարձել ենք հակառուս, բայց ԵՄ-ին չենք ասել՝ ի՞նչ օրը գցեցիք մեզ․ նոյեմբերի 9-ի վիճակից վատն ստացել ենք արևմտյան հարթակներում»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան