Ռուսական զորքերը Խարկովում հարվածել են բազմահարկ շենքի. 7 մարդ վիրավորվել է

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Հոկտեմբերի լույս 28-ի գիշերը ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Այս մասին են վկայում Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալները, փոխանցում է Current Time-ը։

Խարկովում Խոլոդնոգորսկի շրջանի ինը հարկանի բնակելի շենքի վրա հարվածի հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ 16-ամյա աղջիկ, հայտնել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Նրա խոսքով՝ 8-9-րդ հարկերի առաստաղը վնասվել է, ավերվել է երեք բնակարան։

Հոկտեմբերի 27-ի երեկոյան Խարկովի Սալտովսկի թաղամասում ռուսական հարվածի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ևս երեքը՝ Շևչենկովսկի շրջանում։ Տերեխովի խոսքով՝ ավերվել է մեկ տնտեսական շինություն, վնասվել 21 առանձնատուն և չորս ավտոմեքենա։

Խերսոնում Կենտրոնական թաղամասի բնակելի շենքերի հրետանային գնդակոծության հետևանքով երկու կին է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 13-ամյա դեռահաս։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի