Արարատյան մաքսատունը 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 մլրդ 200 մլն դրամի մուտք

Լուրեր

12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր շրջայց է կատարել Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ծանոթանալու կառույցի նոր աշխատաոճին, տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

ՊԵԿ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախկինում գործող չորս՝ Արարատյան, Միջազգային ճանապարհային փոխադրումների, Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների, Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատները վերակազմակերպվել են և նրանց գործառույթները բաշխվել են նորաստեղծ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան, Արարատյան մաքսատուն-վարչությունների վրա: Դա նշանակում է, որ այդ մաքսատների գործառույթներն ամբողջությամբ վերապահվել են նոր ստեղծված կառույցներին: 

Ըստ Արարատյան մաքսատուն-վարչության պետ Արմեն Սարգսյանի, արդյունքում, չնայած կտրուկ ավելացել է աշխատանքի ծավալը, սակայն գրեթե առանց աշխատակիցների թվի ավելացման, Արարատյան մաքսատուն-վարչությունը կարողանում է ապահովել աշխատանքի բնականոն ռիթմը` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին մատուցելով բարձրորակ և արագ ծառայություն: 

«Հայտարարատուները, ըստ էության, ամենաշատն Արարատյան մաքսատուն-վարչության հետ են առնչվում, հետևաբար աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով շենքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված սպասարկման սրահ, որտեղ աշխատում են գանձումների համակարգման և հաշվառման բաժնի մասնագետները: Գանձումներին առնչվող բոլոր գործառույթներն այժմ կենտրոնացվել են մեկ հարկի տակ, և քաղաքացին այլևս ստիպված չէ սենյակից սենյակ կամ հարկից հարկ գնալ, այլ նույն վայրում, ըստ անհրաժեշտության, կատարում է գանձումներին առնչվող գործառույթները: Ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մի քանի րոպե»,-ընդգծել է Արարատյան մաքսատուն-վարչության ղեկավարը:

Սպասարկման նոր սրահն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով և ժամանակակից տեխնիկայով: 

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Արարատյան մաքսատուն-վարչության նոր կարգավիճակի արդյունավետության մասին են խոսում նաև ցուցանիշները. «2016 թվականի  հունվար-հունիս ամիսներին արձանագրված շուրջ 42 միլիարդ 300 միլիոն դրամի համեմատ 2017 թվականի 6 ամսվա ընթացքում ապահովվել է 55 միլիարդ 200 միլիոն դրամի մուտք, աճը կազմել է 12 միլիարդ 900 միլիոն դրամ»: