Ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին չի տրամադրել Պերմյակովի՝ զորամասը ինքնակամ լքելու փաստով քրգործի նյութերը

Լուրեր

12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. հունիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատապարտված Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահներին անհապաղ չհայտնելու հիմքով ռազմաբազայի պատասխանատու անձանց նկատմամբ ծառայողական քննության իրականացման և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի պետի տեղակալ Ս. Տոնոյանը դեռևս 2015 թ. նոյեմբերի 16-ին նշված փաստով ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական էր տվել ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանի կոնկրետ հարցադրումներին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Աղաբաբյանը 2017 թ. հուլիսի 3-ի գրությամբ պատասխանում է. «Որոշ զինծառայողներ [….] ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ մի շարք այլ զինծառայողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության»:

Մինչդեռ հարցմամբ հստակ տեղեկատվություն էր պահանջվել, թե որ գործողության համար և ինչ պատասխանատվության են ենթարկվել խախտում կատարած զինծառայողները: Ինչ վերաբերում է Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ ՌԴ իրավապահների և ռազմական դատարանի կողմից քննված քրեական գործի նյութերի պատճենների տրամադրմանը, ավագ քննիչ Գ. Աղաբաբյանը պատասխանում է . «[….] Վ. Պերմյակովի կողմից զորամասն ինքնագլուխ լքելու և մի շարք այլ հանգամանքների և մեղադրանքների շուրջ ՌԴ իրավապահ մարմինների կողմից քննված քրեական գործը ՀՀ որևէ իրավապահ մարմնի կողմից պահանջվելուն, հայտնում եմ, որ [….] Ս. Ավետիսյանի և նրա ընտանիքի անդամների սպանության կատարման համար մեղադրվող Վ. Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը ստացվել է [….] և միացվել [….] քրեական գործին, որն էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին»: Մինչդեռ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին տրամադրվել են միայն Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով ՌԴ իրավապահների իրականացրած քննության նյութերը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության փաստով ռուսական կողմը նման քննություն իրականացնելու իրավունքը չուներ: Այսպիսով, ՀՀ Քննչական կոմիտեի ավագ քննիչ Գ.Աղաբաբյանը, որը մասնակցել է Ավետիսյանների սպանության փաստով քրեական գործի քննությանը, ըստ էության չի պատասխանում տեղեկատվական հարցմանը, որը փաստում է այն մասին, որ այդպես էլ ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին չի տրամադրել Վ. Պերմյակովի՝ զորամասը ինքնակամ լքելու փաստով ռուսական կողմի հարուցած քրեական գործի նյութերը, ինչպես նաև ծառայողական քննության արդյունքում պատասխանատվության ենթարկվածների տվյալները: