Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են պատկան մարմիններին․ Հայկ Ալումյանը ներկայացրեց պաշտպանների հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսված և հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ Առաջին ատյանի դատավորի նկատմամբ առկա է արհամարհական վերաբերմունք, իսկ կալանավորման որոշումը եղել է պաշտոնյայի ուղղակի ցուցումով։ 

«Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզող-չուզես պիտի տաս»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենի խոսակցության մի դրվագ մեջբերելով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։

Վերջինս նշեց, որ Ռ․ Քոչարյանի գործի վերաբերյալ  ՀՀ ԱԱԾ տնօրենը ժխտել է իր և Առաջին ատյանի դատարանի դատավորի հետ հեռախոսազրույցի փաստը, ինչը նաև իր հերթին արել է դատավորը, այնինչ, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում նշել է․ «Չգիտեմ զանգել ա, չգիտեմ այդ կոմունիկացիաները ո՞նց են եղել, ասում են, որ գործը լավը չի, իրենք ասել են, որ մենք քննչական մարմին ենք և գիտենք՝ ինչ ենք անում»: Վարչապետի խոսքից մի հատված մեջբերելով ասաց Ալումյանը՝ շեշտելով, որ ասվածից պարզ է դառնում, որ դատավորը մինչև որոշում կայացնելը իր գործողությունները համաձայնեցրել է քննչական մարմինների հետ։

Մեջբերելով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի այլ մանրամասներ՝ Հայկ Ալումյանը նշեց, որ դիմում են պատկան կառույցներին՝ կոչ անելով հետամուտ լինել նման դեպքերի բացահայտմանն ու բացառմանը։ 

Պաշտպանները տարածեցին հայտարարություն։

Մանրամասները՝ տեսանյութում։