Դեպի Ռուսական կայսրությո՞ւն,թե՞ ԵՄ․ սուր պայքար ՌԴ-ի և Արևմուտքի միջև ՀՀ-ի, Վրաստանի,Մոլդովայի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վրաստանում և Մոլդովայում ընտրական կարևորագույն գործընթացներ են, որոնք կարող են ճակատագրական լինել ոչ միայն այս պետությունների համար, այլև աշխարհաքաղաքական նժարը թեքել  Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Մոլդովայում մեծ դժվարութամբ հաղթեց Եվրաքվեն՝ 50․4%-ը «Այո» ասաց ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին։ Պրոցեսն ավարտուն դառնալու համար՝ դեռ այնտեղ պետք է հաղթանակ տանի եվրոպամետ Մայա Սանդուն։ Նա առաջին փուլում 42% քվե է հավաքել՝ ունենալով ՌԴ-ի քաղաքականությունը նախընտրող բազմաթիվ մրցակիցների։ Երկրորդ փուլն առջևում է։

Վրաստանում Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությանը, որին մեղադրում են ռուսամետության մեջ, ընտրարշավն անցկացնում է Եվրամիության դրոշներով և խոստանում է Վրաստանը տանել ԵՄ-ին անդամակցության ճանապարհով։ Մինչդեռ՝ վրացական արևմտամետ ընդդիմությունը կասկածի տակ է դնում իշխանության այս թեզը՝ պնդելով, որ միայն իրենց հաղթանակի պարագայում Վրաստանը կինտեգրվի ԵՄ-ին։ Հայաստանը ևս անմասն չէ Ռուսաստանի և Արևմուտքի միջև անուղղակի մրցակցությունից։

Ռուսաստանի գլխավորած ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում գտնվող ՀՀ-ում անցկացվել է ստորագրահավաք՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով։  Արդյո՞ք ՌԴ-ին կհաջողվի հետխորհրդային այս երկրներին պահել իր ուղեծրում, թե՞ վերջնականապես կկորցնի այս երկրներում իր ազդեցությունը։

Factor TV-ի տաղավարում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Գիորգի Թումասյանը՝ միջազգային հարաբերությունների մասնագետ, Արման Ղուկասյանը՝ Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, Արմեն Հովհաննիսյանը՝ քաղաքական վերլուծաբան, Անահիտ Ադամյանը՝ Հանրապետություն կուսակցության անդամ, Սամվել Մելիքսեթյանը՝ քաղաքագետ։