Հացահատիկային գործարքը վերսկսելու վերաբերյալ Էրդողանի առաջարկն ուսումնասիրվում է․ Պեսկով

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ռուսական գերատեսչություններն ու մասնագետներն ուսումնասիրում են հացահատիկային գործարքի վերսկսման հնարավորության մասին թուրքական փաստաթուղթը, հայտնում է Կոմերսանտը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն առաջարկել է վերսկսել շփումներն ուկրաինական իշխանությունների հետ՝ կապված Սև ծովում նավագնացության հետ։

«Թուրքական կողմը ներկայացրել է փաստաթղթի նախագիծ՝ ապագայում նման փորձի կրկնության հնարավոր քննարկման վերաբերյալ։ Այս փաստաթուղթն այժմ ուսումնասիրվում է մեր համապատասխան գերատեսչությունների և մասնագետների կողմից։ Հարցի վերաբերյալ դիրքորոշումները կզեկուցվեն նախագահին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է՝ հացահատիկային գործարքի նախկին փորձը հաջող չի եղել։ Ըստ Պեսկովի՝ «չի արվել այն, ինչ պետք է արվեր մեզ համար», և նախաձեռնությունը «որպես գործարք չի ստացվել»։

«Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ նախագահն ասել է, որ Էրդողանի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահն առաջարկել է վերսկսել շփումները Սև ծովում նավագնացության հարցերի շուրջ։ Նա պարզաբանել է, որ դեռևս չի հասցրել ծանոթանալ փաստաթղթին։ Ինքը՝ Էրդողանը, հայտարարել է, որ շատ լավ սկիզբ են դրել, հատկապես, «սևծովյան հացահատիկային միջանցքի շրջանակներում»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի