ԱՄՆ-ում ավելի քան 20,000 մարդու մասնակցությամբ վերջին հրաժեշտն են Ֆեթուլլահ Գյուլենին

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք հայտնի կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հազարավոր հետևորդներ՝ ընտանիքի անդամների և ընկերների հետ միասին, նախօրեին վերջին հրաժեշտն են տվել գործչին, որը մահացել է հոկտեմբերի 20-ին ԱՄՆ Փենսիլվանիայի հիվանդանոցում։

Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Նյու Ջերսի նահանգի Սասեքս շրջանի Սքայլենդս մարզադաշտում, որտեղ մեծ թվով թուրքական համայնք կա։ Այս մասին հայտնել է Գյուլենի հիմնած Hizmet շարժումը X-ի միկրոբլոգում։

Արարողության ժամանակ Ղուրանից հատվածներ են ընթերցել, հարգանքի տուրք է մատուցվել Գյուլենին հիշատակին, որից հետո նրան հուղարկավորել են նրան Փենսիլվանիայի Սեյլորսբուրգ քաղաքում գտնվող «Chestnut Retreat» կենտրոնի տարածքում։ Այստեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին 25 տարիները՝ 1999 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ Հուղարկավորությանը ներկա է եղել ընտանիքի և մտերիմների ավելի փոքր շրջանակ։

Գյուլենի հետևորդները Միացյալ Նահանգներից, Կանադայից, Եվրոպայից և աշխարհի այլ մասերից երկար հերթեր են կազմել  մարզադաշտ մտնելու համար: Արարողության կազմակերպիչները նշել են, որ ներկաների թիվն ավելի քան 20,000 է եղել։

ԱՄՆ իշխանությունները մարզադաշտում անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկել, իսկ արարողության ժամանակ ուղղաթիռ է պտտվել մարզադաաշտի վերևում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավոր հակառակորդներից Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին առաջին մեկնաբանություններում գործչին ու նրա շարժման հետևորդներին անվանել էր «դավաճաններ» և խոստացել թիրախավորել նրանց Թուրքիայում ու դրա սահմաններից դուրս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի