ԵՄ-ն պատրաստվում է ուժեղացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ վախենալով, որ Թրամփը կարող է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Եվրոպացի դիվանագետները պատրաստվում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մտավախություն ունենալով, որ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կարող է խաթարել Մոսկվային մեկուսացնելու՝ Արևմուտքի ջանքերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Ներկայում դիվանագետների հիմնական նպատակն է ապահովել, որ եվրոպական պատժամիջոցները շարունակեն կիրառվել, նույնիսկ եթե Վաշինգտոնի քաղաքականությունը փոխվի։

Քննարկվում են մի քանի քայլեր, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ առաջին հերթին դա վերաբերում է ընթացակարգային խնդիրներին, օրինակ՝ առաջարկվում է վերանայել այն դրույթը, ըստ որի՝ որոշ պատժամիջոցներ պետք է երկարացվեն վեց ամիսը մեկ։ Բացի այդ, քննարկումներ են ընթանում ռուսական նավթի մատակարարումների սահմանափակումների ընդլայնման ուղղությամբ։

Գործակալության աղբյուրների համաձայն՝ եվրոպացի դիվանագետները կսպասեն մինչև տարեվերջ, որպեսզի լրջորեն քննարկեն նոր սահմանափակումները։ ԵՄ նախագահությունը շատ նախաձեռնություններ արգելափակող Հունգարիայից կանցնի Լեհաստանին, որը շատ ավելի կոշտ դիրքորոշում է ընդունում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի