2-րդ երեխային տրվող միանվագ նպաստի չափը Կառավարությունը եռապատկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Գործադիրն այսօր հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ներկայացած օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին օրենքում փոփոխություն կատարել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ։

Ըստ նախարարի՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ կներկայացվի  միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով։

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն, այդ առաջարկը ներառել են և մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչոյւր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։

Մանրամասները՝ տեսանյութում։