Բայդենն ասաց՝ Փաշինյանը հայրենասիրությունից վեր կանգնեց․ ո՛չ, նա պարտադրված է գործում՝ իրավիճակից դրդված․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Միջազգային հանրապետական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 56 տոկոսի համար ցանկալի է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, և նույնքանը աջակցում է կնքման սցենարին։ «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանին հարց ուղղեցինք, թե ինչի՞ մասին են վկայում այս տվյալները, ինչպե՞ս է փոխվել Հայաստանի հանրությունը վերջին չորս տարում՝ պատերազմից հետո։ Իրավապաշտպանը պնդեց, որ հայերը ի ծնե խաղաղասեր ժողովուրդ են, և այնպես չէ, որ Ադրբեջանի հետ պատերազմ են երազել․ «Պատերազմը տարբեր հանգամանքներ փաթաթեցին մեր վզին 1980-ականների վերջին․ Մոսկվայից կառավարվող զարգացումներ եղան, որոնք փաթաթվեցին մեր վզին և մենք դարձանք դրա զոհերը։ Բայց խաղաղության մասին մենք միշտ ենք խոսել։ Ծիծաղելի է՝ Տիգրան Մեծի քարտեզը կախել գլխավերևում, ասել՝ դա մերն է․ արկածանդրությունը հանգեցրեց պատերազմին։ Ադրբեջանը գլուխը կորցրել է հաջողությունից, բայց չի կարող ՀՀ-ից պոկել ավելին․ դա պարտության տանող ճանապարհ է»։

Ջո Բայդենը Ալիևին գրած նամակում նշել է, որ երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, նա բացառիկ հնարավորություն ունի համաշխարհային հանրության առջև ցույց տալու իր հանձնառությունը խաղաղությանը: «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից»։ Փաշինյանին ուղղված նամակում նա նշել է, որ իր օգնական Մայքլ Քարփենթերը կտեղեկացնի ՀՀ վարչապետին՝ որոշ քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն կուզենար ձեռնարկել և ստանալ կարծիք՝ Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Իսկ, Բայդենը Փաշինյանին գրել էր․«Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»։ Իրավապաշտպանը մեկնաբանում է․ «Բայդենն ասաց՝ Փաշինյանը հայրենասիրությունից վեր կանգնեց, ո՛չ, նա պարտադրված է գործում․ նրա իմացած հայրենասիրությունը բերեց պատերազմ։ Ալիևը ՀՀ-ի կապիտուլյացիան է ուզում, Արևմուտքը ձեռք է մեկնել մեզ, բայց ռուսական թելադրանքով չենք գնահատել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան