Ռուսական կողմը հարվածել է Խարկովին, զոհեր և վիրավորներ կան. Կիևում ԱԹՍ-ի բեկորներ են ընկել երեք շրջաններում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ռուս զինուժը հոկտեմբերի 21-ի գիշերը հարվածներ է հասցրել Խարկովին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնել են տեղի իշխանությունները։ Կիևում անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո դրանց բեկորները հայտնաբերվել են մայրաքաղաքի երեք թաղամասերում, վիրավորվել է տեղի մեկ բնակիչ, գրում է Current Time-ը։

Ռումբերից մեկը խոցել է Խարկովի մարզի Նովոպավլովկա գյուղի առանձնատներից մեկը՝ ամբողջությամբ ավերելով այն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել զույգի՝ 71-ամյա տղամարդու և 72-ամյա կնոջ դիերը։

Բուն Խարկովում հարվածի հետևանքով տուժել է 13 մարդ։

«Պայթյունների հետևանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծեր, բազմաբնակարան շենքեր, ավտոտնակներ, գազալցակայաններ, մասնավոր տներ և ավտոմեքենաներ»,- ասվում է արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով՝ Խարկովի վրա հարձակումն իրականացվել է չորս կառավարվող օդային ռումբերով և «Գրոմ-Է1» հիբրիդային հրթիռ-ռումբերով, հայտնում է Խարկովի մարզի դատախազությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի