Իսրայելը հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ի ֆինանսական կառույցին՝ թիրախավորելով Բեյրութի հարավը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հիմա էլ թիրախավորում են «Հըզբոլլահ»-ի ֆինանսական թևը և հարձակվելու են «մեծ թվով թիրախների» վրա Բեյրութում և այլուր: Պայթյունները սկսվել են Բեյրութի հարավային արվարձաններում այս հայտարարությունից շուրջ մեկ ժամ անց, գրում է AP-ն։

Տարհանման նախազգուշացումները վերաբերվել են հարավային Բեյրութի, արևելյան Բեքաա հովտի և հարավային Լիբանանի որոշ հատվածներին։

Իսրայելի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ հարվածները հասցվելու են «Ալ-Քարդ-ալ-Հասանին» «ամբողջ Լիբանանում»: Պաշտոնյան անանունության պայմանով ասել է, որ «Ալ-Քարդ ալ-Հասան»-ը «Հըզբոլլահ»-ի ստորաբաժանումն է, որն օգտագործվում է Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորման գրոհայիններին վճարելու և զենք գնելու համար:

Գրանցված ոչ առևտրային այս կազմակերպությունը, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան, տրամադրում է ֆինանսական ծառայություններ և օգտագործվում է նաև սովորական լիբանանցիների կողմից: Դրա անունն արաբերեն նշանակում է «բարեգործական փոխառություն», և «Հըզբոլլահ»-ն այն օգտագործում է շիա բնակչության շրջանում իր աջակցությունը հաստատելու համար մի երկրում, որտեղ պետական ​​և ֆինանսական հաստատությունները վերջին տարիներին ձախողված վիճակում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի