Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չհայտարարված այցով երկուշաբթի վաղ առավոտյան ժամանել է Կիև։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ապագան կախված է ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններից, և Ռուսաստանը շարունակում է փոքր, բայց կայուն ձեռքբերումներ ունենալ մարտի դաշտում:

Օսթինը Կիևում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ՝ քննարկելու Ուկրաինայի սպառազինության կարիքները և այն, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է շարունակել աջակցել երկրի զինված ուժերին հաջորդ տարվա ընթացքում։

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այցը նաև հնարավորություն կլինի՝ տեսնելու ԱՄՆ-Ուկրաինա հարաբերությունների «աղեղը» վերջին երկուսուկես տարվա պատերազմի ընթացքում։ Պաշտոնյան նաև նշել է, որ ուկրաինացիները, ձմռան մոտենալուն զուգահեռ, հայտնվել են «շատ բարդ իրավիճակում» ռուսների դեմ։

Նախորդ անգամ Լլոյդ Օսթինը Կիև էր այցելել  2023 թվականի նոյեմբերի 20-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի