Բաքուն կրկին հայտարարել է, որ ՀՀ-ին COP29-ին մասնակցության հրավեր է ուղարկվել

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն կրկին հայտարարում է, որ հայկական կողմին COP29-ին մասնակցության հրավեր է ուղարկվել։ COP-ը ՄԱԿ-ի կլիմայական համաժողովն է, որին մասնակցության հրավերներ ուղարկվում են կազմակերպության անդամ բոլոր երկրներին։

«Հրավերն ուղարկվել է հայկական կողմին։ Մենք պատրաստ ենք հյուրեր ընդունել բոլոր մակարդակներում»,- ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը։

Նա նաև մեկնաբանել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի  հայտարարությունը, որ Հայաստանը ձգտում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև COP29-ը, որը տեղի կունենա նոյեմբերին Բաքվում։

«Ադրբեջանում COP29-ի անցկացման որոշումը կայացվել է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ աջակցությամբ։ Ցանկալի է, որ այդ տեմպն արագանա, և մեր երկրների միջև կայուն խաղաղություն կնքվի։ Բայց դա պետք է լինի երկու երկրների կամքով, փոխադարձ համաձայնությամբ, փոխզիջումով»,- ասել է Սոլթանովը՝ նշելով, թե ոչ մի երկիր չպետք է չարաշահի COP29-ը՝ հանուն իր շահերի։

Հավելենք, որ հոկտեմբերի 18-ի առավոտվա դրությամբ՝ COP29 համաժողովին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 28 հազար մասնակից։ Այս մասին հայտարարել է COP29 կազմկոմիտեի անդամ, ադրբեջանական COP29 գործող ընկերության ղեկավար Նարմին Ջարչալովան։ Նա հայտարարել է, որ գրանցվածներից մոտ 2700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, իսկ մնացածը ներկայացնում են հասարակական կազմակերպություններ, միջազգային դիտորդական կազմակերպություններ և այլն։

COP29-ը Բաքվում տեղի է ունենալու նոյեմբերի 11-ից 22-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի