Ղազախստանը չի նախատեսում միանալ BRICS-ին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ղազախստանը դեռևս չի նախատեսում միանալ BRICS-ին, թեև երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նման առաջարկներ ստացել է։ Այս մասին TengriNews-ին ասել է Տոկաևի խորհրդական և մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։

«Ներկայում և, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում Ղազախստանը զերծ կմնա BRICS-ին հայտ ներկայացնելուց, այդ թվում՝ հաշվի առնելով անդամակցության հարցը քննարկելու բազմափուլ գործընթացը, ինչպես նաև հեռանկարների հետ կապված այլ հարցեր այս ասոցիացիայի զարգացման համար»,- ասել է նա:

Ուալիի խոսքով՝ BRICS-ին միանալու առաջարկները պետության ղեկավարը դիտարկել է «Ղազախստանի ազգային շահերի տեսանկյունից»։ Այնուամենայնիվ, Տոկաևն առայժմ առաջնահերթությունը տալիս է ՄԱԿ-ին՝ «որպես համընդհանուր և ոչ այլընտրանքային կազմակերպության, որտեղ կարող են և պետք է քննարկվեն բոլոր ընթացիկ միջազգային խնդիրները», հավելել է նա։

Միևնույն ժամանակ, Ղազախստանի նախագահը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի անդամ երկրների լայն խորհրդակցությունների վրա և հաշվի առնելով «միջին տերությունների» շահերը, քանի որ, նրա կարծիքով, այս մարմինը կորցրել է «կարևոր և ճակատագրական որոշումներ կայացնելու կարողությունը», նշել է Ուալին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի