Իսրայելի վարչապետը չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ․ Մակրոն

Լուրեր

22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևի արդյունքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կոչ անելով Իսրայելին ենթարկվել ՄԱԿ-ի որոշումներին, գրում է France 24-ը։

«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ»,- ասել է Մակրոնը Ֆրանսիայի կառավարության նիստում՝ նկատի ունենալով 1947 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձևը Պաղեստինը հրեական և արաբական պետությունների բաժանելու ծրագրի վերաբերյալ։

«Այնպես որ՝ այժմ ժամանակը չէ անտեսելու ՄԱԿ-ի որոշումները»,- հավելել է նա։

Ըստ լրատվամիջոցի՝ Ելիսեյան պալատում փակ հանդիպման ժամանակ Մակրոնի մեկնաբանությունները մեջբերել է հավաքի մի մասնակից, որը խոսել է AFP-ի հետ անանունության պայմանով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևում ասվում է, որ հարավային Լիբանանում պետք է տեղակայվեն միայն լիբանանյան բանակը եւ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը՝ UNIFIL-ը։

Նեթանյահուն կիրակի ՄԱԿ-ին կոչ էր արել տեղափոխել 10,000-անոց խաղաղապահ ուժերը, որոնք ներառում են 700 ֆրանսիացի զինվորների, ասելով, թե «Հըզբոլլահ»-ը խաղաղապահներին օգտագործում է որպես «մարդկային վահան»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի