Բարձվող բեռի հերթը չպահպանելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել. ծեծի ենթարկված վարորդներից մեկը մահացել է

Լուրեր

06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մեղրի-Երևան ճանապարհին բարձվող բեռի հերթը չպահպանելու հարցի շուրջ վիճաբանություն է եղել, որի հետևանքով ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են:

«Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել:
Սյունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արդեն հստակեցվել են կատարվածի որոշ մանրամասներ: Ըստ այդմ, Ջրահովիտ գյուղի բնակիչ վարորդներին ծեծի էր ենթարկել ՓԲ ընկերության վարորդը՝ Վայք քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Հետագայում պարզվել է, որ նրանց ծեծելուն մասնակցել էր նաև Վայք քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդը:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները հետագա միջոցառումներով պարզել են, որ Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին, բարձվող բեռի հերթը չպահպանելու հարցի շուրջ, վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Վայք քաղաքի բնակիչ 30 և 21 տարեկան երկու վարորդների միջև, որի ընթացքում էլ վայքեցի երիտասարդները ծեծի են ենթարկել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել են:
Հոկտեմբերի 11-ի ժամը 22.24-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացել է:
Նախաքննությամբ բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: