Մատենադարանում կենսաքիմիական հետազոտության լաբորատորիա է բացվել

Լուրեր

07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մ․ Մաշտոցի անվան Մատենադարում մասնակցել է ձեռագրերի պահպանման արդիական ենթակառուցվածքի՝ կենսաքիմիական հետազոտության լաբորատորիայի բացմանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Լաբորատորիայի շնորհանդեսին հաջորդել է Մատենադարանի աշխատակիցների կողմից վերականգնված Հայաստանի տարբեր մշակութային կառույցների գրավոր նմուշների ցուցադրությունը՝ «Մատենադարանի ճառագող առաքելությունը» խորագրով։

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ներկաներին կարևոր օրվա առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին համագործակցության համար։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանները որակի ապահովման կարևոր բաղադրիչ են, և Մատենադարանում բացված նոր լաբորատորիան էապես կբարելավի իրականացվող աշխատանքները՝ որակապես նոր հարթության վրա դնելով Մատենադարանի գործունեությունը ձեռագրերի վերականգնման ոլորտում։

Возможно, это изображение 2 человека и больница

«Երբ միավորում ենք պետության, մասնավոր կառույցների և հանրության ջանքերը, միանշանակ շահում ենք բոլորս։ Մատենադարանն այն վայրն է, որտեղ շաղկապված են մեր պատմությունը, ժառանգությունն ու ներկան։ Մատենադարանում արված ցանկացած ներդրում կարևոր նշանակություն ունի, քանի այն վաղուց միայն հայաստանյան նշանակության կառույց չէ, այլ ունի միջազգային կարևոր դիրքավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը բարձր է գնահատել նաև «Մատենադարանի ճառագող առաքելությունը» ցուցադրությունը՝ վերականգնող մասնագետների աշխատանքն արժևորելու տեսանկյունից. «Վերականգնողներն այն մասնագետներն են, որոնց աշխատանքն ավելի տեսանելի պետք է դարձնել հանրության շրջանում, որովհետև նրանք հաճախ աննկատ են մնում իրենց կատարած հսկայածավալ աշխատանքի հետևում։ Նմանատիպ ցուցադրությունները մատնանշում են նրանց աշխատանքի կարևորությունը»։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։