Կա մտավախություն՝ Ադրբեջանը պատերազմ կսկսի COP 29-ից հետո․ կանխելու նպատակով քայլեր պիտի ձեռնարկենք․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իշխանությունը փորձեց ՍԴ-ի որոշմամբ փարատել Ադրբեջանի մտահոգությունը ՀՀ-ի կողմից տարածքային պահանջներ ունենալու մասին։ Ըստ էության, ՍԴ-ն որոշեց, որ մայր օրենքի տեքստում որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ չկա։ Բայց Ադրբեջանը պնդում է, թե ՍԴ-ի այս որոշումից հետո ավելի են մեծացել տարածքային նկրտումները․ «Ընդգծվում է նախաբանի կարևորությունը որպես Սահմանադրության անբաժանելի մաս, որում հղում է կատարվում ՀՀ-ի Անկախության հռչակագրին, իսկ դրանում տարածքային նկրտումներ կան Ադրբեջանի նկատմամբ: Դատարանի որոշման մեջ նախաբանը և, հետևաբար, Անկախության հռչակագիրը բնութագրվել են որպես «հայկական պետականության հիմնարար սկզբունքներ» և նշվել է, որ դրանք անփոփոխ դրույթներ են, ինչն է՛լ ավելի է մեծացնում ադրբեջանական տարածքների նկատմամբ ՀՀ-ի նկրտումները»,- նշել է պաշտոնական Բաքուն։
Բացի այդ, Բաքուն հետևողականորեն մերժում է համաձայնեցված տեքստով խաղաղության համաձայնագիր ստորագրելու Երևանի առաջարկը, ավելին՝ օր օրի կոշտացնում է հռետորաբանությունը, ոչ միայն պնդում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր գլխավոր պահանջը, այլ ավելացնում է նորերը, օրինակ՝ պատժել պատերազմի մասնակիցներին։ Այն, որ Ադրբեջանի հետ երկու-երեք տարի շարունակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ՀՀ իշխանությունը խոսում է մոտալուտ պատերազմի, և ոչ՝ պայմանագիր կնքելու մասին, չի՞ փաստում իշխանության ձախողման մասին։ Այդ ինչպե՞ս և ինչի՞ շուրջ եք բանակցում, որ այսքան կորուստներից հետո դարձյալ պատերազմի վտանգ կա։

Պատասխանելով այս հարցադրումներին՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ չնայած Ադրբեջանը կամք չի դրսևորում պայմանագիր կնքելու՝ ՀՀ իշխանությունը հավատարիմ է եղել խաղաղության օրակարգին․ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը սադրանքների, ՀՀ տարածք ներժուխումների, ԼՂ-ի հայաթափմանը զուգահեռ հասցրել ենք մի հանգրվանի, որ տեսնում ենք՝ 13+3 կետերը պատրաստ են ստորագրման։ Եվ շատ ճիշտ արտաքին քաղաքականություն է այս մասին հանրահռչակել, այսինքն՝ մենք պատրաստ ենք տեքստը ստորագրել այսօր իսկ։ Ունենք մտավախություններ՝ Ադրբեջանի կողմից պատերազմի գնալու COP 29 գագաթնաժողովից հետո, և մեր գործընկերների հետ դա կանխելու նպատակով քայլեր պիտի ձեռնարկենք։ Պատերազմի վտանգը կանխվել է սահմանի սահմանազատված մասում, մեզ կարող եք քննադատել, որ մինչև վերջ չի կանխված, և որ մյուս մասերում ագերսիայի հնարավորությունը դեռևս պահպանվում է։ ՀՀ-ն պատերազմի հասունացման գործընթացին չպիտի մասնակցի, այլ պիտի հարձակման պատրվակները վերցնենք իր ձեռքից։ Աբսուրդային մեղադրա՛նք է հնչում, ՀՀ Սահմանադրությունը չունի խաղաղության պայմանագրի կնքմանը խոչընդոտող որևէ դրույթ․ ՍԴ-ն դա հաստատել է»,- ասում է իշխանական պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան