Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

«Մերիդիան էքսպո կենտրոն»-ում «ԴիջիԹեք 2024»-ի շրջանակում անցկացվող DigiTalks-ի սրահում տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագրի տեղեկատվական հանդիպումը». ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան հանգամանալից ներկայացրել են նախարարության նախաձեռնությամբ իրականացվող՝ Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար նախատեսվող 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագիրը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է իր տեսլականը՝ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրի վերաբերյալ: Նա նշել է, որ Հայաստանում կան շատ մեծ ու փոքր ընկերություններ, որոնք հաջողակ ստարտափներ են եղել: Ուստի, պետք է մտածել շարունակաբար նոր գործիքներ, նոր փորձաքննություններ, նոր մշակույթ և աշխատելաոճ կիրառել ոլորտի էկոհամակարգի զարգացմանը նպաստելու համար:

Ըստ աղբյուրի՝ Ալֆրեդո Գոմեսն իր հերթին ներկայացրել է, թե ինչ կտա ծրագրի մասնակցությունը ստարտափներին. աջակցություն՝ գնահատելու համար իրենց կարիքները, զարգացնելու համար բիզնես հմտությունները, կայանալու և շուկա մուտք գործելու համար, մի շարք այլ հնարավորություններ:

«Մենք կտրամադրենք բոլոր ռեսուրսները՝ ծրագրում ընդգրկված հայկական ստարտափներին հաջորդ փուլ տեղափոխելու համար` աշխատելով յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքների համար»,- ընդգծել է Ալֆրեդո Գոմես Սորիան:

Նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ու Ալֆրեդո Գոմեսը պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, նաև` մեկ անգամ ևս տեղեկացրել, որ ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը։

Plug and Play- ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափները, կորպորացիաները և ներդրողներին՝ խթանելու համար տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնել գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play- ը համագործակցում է այնպիսի հեղինակավոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Visa-ն, Roche-ն, Jaguar Land Rover-ը, Walmart-ը, Mercedes-Benz-ը, Volvo-ն, Porsche-ն, Nissan-ը:

Plug and Play -ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություններ: