«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը

Լուրեր

06.10.2024 | 16:18
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
06.10.2024 | 15:55
Սարգիս Խանդանյանը նշանակվել է Ուզբեկստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ առաքելության ղեկավար
06.10.2024 | 15:23
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 9 մարզում
06.10.2024 | 15:02
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հրազդան գետի վրայի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը
06.10.2024 | 14:36
Նոր հնարավորություն ստարտափների համար. «Աքսելերացիոն ծրագրին» մասնակցության հայտերի վերջնաժամկետը հոկտեմբերի 7-ն է
06.10.2024 | 14:17
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
06.10.2024 | 13:58
«Գիտության շաբաթ»-ի շրջանակում Գյումրիում կայացել է «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով բանախոսությունը
06.10.2024 | 13:33
Տիգրան Բարսեղյանը Սլովանի կազմում մասնակցել է հերթական խաղին
06.10.2024 | 13:15
Իսրայելն ավելի քան 60 ավիահարված է հասցրել Գազայի հատվածին
06.10.2024 | 12:55
Շիրակում 2024-ին կարկուտը վնասել է 2 117 հա ցանքատարածություն, կատարվել է ցորենի շուրջ 5 հազար հա աշնանացան
06.10.2024 | 12:34
Բաքուն կոչ է արել Երևանին ընտրություն կատարել հարաբերությունների կարգավորման և առճակատման միջև
06.10.2024 | 11:55
Տարածքների առևտուր չի լինի․ Զելենսկին խաղաղության՝ հասնելու մասին
06.10.2024 | 11:31
Իրանի հարձակմանն արձագանքելը մեր իրավունքն ու պարտականությունն է․ Նեթանյահու
06.10.2024 | 11:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2024 | 10:41
Հրդեհ՝ Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում հոկտեմբերի 1-6-ը անցկացվում է «Գիտության շաբաթ» փառատոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի շրջանակում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բանախոսությամբ հանդես եկավ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը՝ «Բոլոր ժամանակների մեծագույն հայերը» թեմայով։ 

«7 մեծագույն հայերին ընտրելու նպատակով կազմել են հարցաթերթիկ, որում ընդգրկել են 80 նշանավոր հայերի անուն, ազգանուններ։ Հարցաթերթիները բազմացվել են և տարածվել  Գյումրիում։ Հարցմանը մասնակից յուրաքանչյուր անձ 80 նշանավոր հայից ընտրել է 7-ին։ 7 թիվը պատահական չի եղել, հիմք են ընդունել անտիկ ժամանակներից եկած և մինչև մեր օրերը պահպանած 7 խորհրդանշական թիվը»,- նշեց բանախոսը՝  տեղեկացնելով, որ հարցաթերթիկում ընդգրկված են եղել Հայաստանում և օտար երկրներում բնակված և բնակվող նշանավոր հայեր։

Թեև  նախատեսված էր ընտրել  յոթ  մեծագույն հայի, որոնց մասին պետք է ներկայացվեր դասախոսությամբ, հարցաթերթիկների վերլուծության արդյունքում ընտրվել են  տարբեր ժամանակների 9 մեծեր՝ Տիգրան Մեծ, Մեսրոպ Մաշտոց, Անանիա Շիրակացի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Հերացի, Թորոս Ռոսլին, Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Վիկտոր Համբարձումյան։ 

«Գիտության շաբաթը» հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել դրանց անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը։