Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

Լուրեր

21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր մեկնաբանել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի այն հայտարարությունը, որ «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներին և անգամ կրակել է։

«Ես չեմ կարող գնահատել նախաքննության մարմինների և դատախազության տված գնահատականները։  Զինված ուժերը «Մարտի 1»-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է, և արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավել, նախաքննությունը կհաստատի»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետը երեկ խոսեց 0038 հույժ գաղտնի հրամանի մասին և նշեց․ «Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ Զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոցներ են արձակել Լեո փողոցի շենքերի, պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից մեկից վառվող շիշ է նետվել։ Այսինքն` բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այդ գործողություններին։ 0038 գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր պայմաններ, ինչի արդյունքում նաև դիվերսիա է եղել: Սա ևս ապացուցված է եղել քրեական գործի նյութերով։ Այսինքն՝ այս ամենն ազդել է բանակի մարտունակության վրա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է»: