Զախարովան պարզաբանել է՝ ինչ նկատի ունի Բաքուն, երբ ասում է, որ ՀՀ-ն չպետք է լինի ռազմական բլոկի անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է, թե որոնք են Բաքվի սկզբունքային մոտեցումները ՀՀ-ին ուղղված հայտարարություններում, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները։

Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի նախագահի օգնականը նման հայտարարություն անելիս նկատի չի ունեցել ՀԱՊԿ-ին։

«Ես չեմ տեսել ոչ մի մեջբերում ադրբեջանցի որևէ պաշտոնյայի կողմից, որը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնում է այդ պետության անվտանգությանը։ Միգուցե ես ինչ-որ բան չե՞մ տեսել: Հաճույքով կնայեմ, եթե նման մեջբերում գտնեք»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես որևէ մեկի դեմ ուղղված չէ:

«Ինչպես ինձ է թվում և՛ այս մեջբերումում, և՛ Բաքվի մյուս սկզբունքային մոտեցումներում խոսքը համագործակցության կամ ռազմական դաշինքներում համագործակցության մասին է, որոնցում Արևմուտքը բոլոր միջոցներով փորձում է ներքաշել և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբջանին։ Այսինքն՝ խոսքը ոչ միայն ՆԱՏՕ-ի մասին է, որը չի թաքցնում իր ագրեսիվ քաղաքականությունը, այլև ԵՄ-ի մասին, որը ռազմականացման ճանապարհ է բռնել»,- հայտարարել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթև Ֆռանգյան